«Իմ քայլի» պատգամավորը Մոսկվայում հեռախոսը թողել է տաքսու մեջ ու դիմել ոստիկանություն
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը դիմել է Մոսկվայի ոստիկանություն` հայտնելով հեռախոսը կորցնելու մասին, հաղորդում է Ռեն ՏՎ–ն։
Ավետիսյանը ոստիկաններին հաղորդել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ կորցրել է իր Samsung Galaxy 8+ սմարթֆոնը։
Պատգամավորի խոսքով` նա հեռախոսը մոռացել է ավտոմեքենայի մեջ հունվարի 6–ի լույս 7–ի գիշերը։ Դրանից հետո վարորդը նրա հետ չի կապվել։
Պատգամավորի դիմումի փաստով կատարվում է ստուգում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

















































