Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ պարբերաբար հանդիպե՞լ է
Ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերը, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց, այսօր՝ հունվարի 10-ին, հանդիպել են Գլխավոր դատախազի հետ։
«Հանիպել ենք Գլխավոր դատախազի հետ։ Հանդիպմանը ներկա էին պաշտոնատար անձինք։ Նրանք խոստացան, որ գործը օբյեկտիվ քննվելու է, ցանկալի արդյունքը ստանալու ենք, բոլորիս նպատակն էլ գործի բացահայտումն է, բողոքարկել են որոշումը, որով չի կալանավորվել Ռազմիկ Աբարահամյանը»,-նշեց տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը։
Հարցին՝ բավարարեց իրենց Դատախազի հետ հանդիպումը, նա ասաց․ «Մասամբ, հետագա արդյունքները տեսնելուց հետո կասենք՝ արդյոք լիարժեք բավարարված ենք»։
Հայկուհի Խաչատրյանն ասաց՝ հարց է ուղղել Արթուր Դավթյանին այն տեղեկության մասով, թե Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ պարբերաբար հանդիպել է, որին ի պատասխան Արթուր Դավթյանը հերքել է՝ նշելով, որ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանն է եղել, մատուցողը շփոթել է։ Հայկուհի Խաչատրյանը իր կասկածներն է հայտնել այդ առնչությամբ և Գլխավոր դատախազը, կնոջ խոսքով, վստահեցրել է, որ դա իր համար «թասիբի հարց է» և գործի քնննությունից հետո խոստացել է պարզաբանում տալ։
Խաչատրյանը հայտնեցին, որ իրենց բողոքի ակցիան շարունակելու են դատարչանի առաջ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև EnglishՏպել
8
SHARES


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբից