Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունի Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել Իրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց Թրամփը Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը Յուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում Ժամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա Կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերին

«Ամուսնացիր, կանցնի»․ Կարեն Սարուխանյանը պնդում է՝ լավ խորհուրդ է տվել Սոֆյա Հովսեփյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ քննադատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի այն պնդումը, թե նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ:

«Տիկին Սոֆյա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք, կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային և բնականաբար աշխատավարձներն էլ կբարձրանար։ Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք։ Ի վերջո ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտվում և մարզպետարանը ունի բուժվարչություն։ Կա պատճառ և կա հետևանք։ Այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանք է»,-նշել է Աշոտ Սարգսյանը:

Գրառմանը արձագանքել է Սոֆյա Հովսեփյանը, մասնավորապես, նշելով․ «Այո, դուք ճիշտ եք՝ ես զբաղվել եմ, հիմա քանի որ բաց, ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնսեսվեր, քանի որ ուռճացած հաստիքներ էին։ Երկու ամիս անց, երբ պետք է հրամանը լիներ ազատման, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման՝ մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին և գործը կանխվեց, մարզպետն առաջարկել էր գոնե այդ մեկին թողնեն, մնացածին կրճատեն, սակայն տնօրենը չէր արել, բոլորին պահել էր, թեև ես հորդորեցի, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում։ Խնդիրը ներկայացրել եմ թե՛ նախարարին, թե՛ մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը վախեցած մարզպետի հրահանգից չկրճատեց։ Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեց։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ։ Այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել եմ նախարարի խորհրդականներին, փոխնախարարի, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը սա։ Վերջին հորդորս եղել է տնօրենին մեկ ամիս առաջ, ասեց՝ քննարկում կանեմ, քննարկման արդյունքը ծննդատան փակումն էր, և սա կփաստեն բոլոր աշխատակիցները, քանի որ այն ժամանակ նույնպես իմ ջանքերով պահվեց»։

Նույն գրառման տակ Սոֆյա Հովսեփյանին արձագանքել է այն ժամանակ Շիրակի մարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Քանի որ Սոֆյա Հովսեփյանը նշեց նախկին մարզպետին ու ներկայացրեց, որ իմ կողմից է եղել հրահանգ, որ չազատեն աշխատանքից 18 հոգու, ապա հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել այդ մասով։

Սոֆյան որքան էլ որ համակարգել է առողջապահության և կրթության ոլորտը, ի զարմանս ինձ, պարզվում է, որ տեղյակ չի եղել իր կողմից համակարգվող հաստատության ֆինանսական վիճակից և այստեղ ապատեղեկատվություն է փորձում տարածել, որն էլ շեշտեմ, որ բացարձակ անհիմն է և ստեղծագործ ժանրին է բնորոշ։

Այո, 2018 թվականի հունիսի 1-ից ես պաշտոնավարել եմ Շիրակի մարզում որպես մարզպետ ու բավականին բարդ փուլում՝ հետհեղափոխական։

Մարալիկի ԱԿ-ի տնօրենը, ում ես եմ նշանակել ԺՊ (Սոֆյա Հովսեփյանի առաջարկությամբ՝ որպես ոլորտը համակարգող) դեռ իմ կողմից ԺՊ նշանակելուց 1 ամիս հետո, երբ չէր կարող ամբողջական պատկերացում ունենալ ԱԿ-ի աշխատանքների մասին, ինձ դիմել է, որ ցանկանում է աշխատանքից ազատել 18 հոգու, ովքեր տարեց են և դիմել է այն ժամանակ, երբ Մարալիկում առանց այն էլ լարված իրավիճակ էր՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով մարդիկ փողոցներ էին փակում։

Ես առաջնահերթ մտածել եմ տարածքի խաղաղության պահպանման համար և ավելորդ լարվածություններ թույլ չեմ տվել։

Այո, նպատակահարմար չեմ գտել ազատումը և որպես վերադաս խորհուրդ եմ տվել տնօրենի ԺՊ-ին խուսափել ազատումներից, քանի որ դեռ ԺՊ է (ասեմ, որ արդեն 1 տարուց ավել է ԺՊ է, քանի որ մրցույթներին մասնակցել և կտրվել է )։

Բացի դրանից հիմնվել եմ այդ տարի սույն հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, որտեղ հստակ նշվում է, որ ֆինանսական ծանր պայմանների է հասցրել ԱԿ-ում ոչ թե այդ աշխատողների լինելու հանգամանքը, այլ ծննդատան աշխատանքը՝ կախված ծնելիության քանակի նվազ լինելուց։

Սոֆյա Հովսեփյանը կարող է ծանոթանալ այդ փաստերին։

Իսկ ինչ մնում է, որ ես ինչ որ մեկի զանգով, կամ ինչ որ մեկի համար չեմ արել դա, ապա Սոֆյան ուղղակի սուտ է խոսում, ես երբեք որևէ մեկի զանգով չեմ առաջնորդվել իմ որոշումների կայացման փուլում, որևէ մեկին հովանավորչություն չեմ արել։

Այսքանը, կներեք, որ երկար էր, էլ այստեղ չեմ շարունակելու։ Այն ամենն ինչ գրված է՝ բոլորն ապացուցման ենթակա է։

Իսկ Սոֆյային երկու խորհուրդ կտամ.

1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։

2. Ամուսնացիր՝ կանցնի)))»։

NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանն ասաց, որ պետք չէ ընդհանուր տեքստից կտրել իր երկու խորհուրդները․ «Ընդհանուր բովանդակության մեջ իմ գրածներն ամբողջությամբ տեղավորվում են։ Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել էր իմ՝ մարզպետ աշխատած տարիների աշխատանքին, ես պարզաբանել եմ»։

Սարուխանյանը նաև նշեց, որ սխալ է համարում իրենց հարցերը սոցիալական ցանցում պարզաբանելը․ «Բայց տիկին Հովսեփյանը անդրադարձել էր ինձ և մեղադրել, ես որոշեցի պարզաբանում ներկայացնել»։

Նա ասաց, որ անհիմն է Սոֆյա Հովսեփյանի պնդումը։

Կարեն Սարուխանյանը ասաց, որ չի փորձել դրանից հետո խոսել Սոֆյա Հովսեփյանի հետ․ «Առհասարակ չեմ փորձել, քանի որ Սոֆյա Հովսեփյանը հրապարակային, քոմենթներով, առանց ինձ հետ խոսելու նման կերպ է ներկայացրել, ես էլ որոշեցի հրապարակային ներկայացնել իրականությանը»։

Ամուսնանալու խորհրդի մասով Սարուխանյանը պնդեց՝ լավ խորհուրդ է տվել․ «Ես ասեմ, որ վատ խորհուրդ չեմ տվել, լավ, դրական խորհուրդ է»։

Հարցին՝ գուցե Սոֆյա Հովսեփյանի համար վիրավորական լինի՞ նման խորհուրդը, նա ասաց․ «Ես մեկնաբանությունում ծիծաղելու նշաններ եմ դրել, այսինքն՝ որոշակի կատակի բաժին կար, ինքն էլ ծիծաղելով է պատասխանել։ Իմ կարծիքով՝ տիկին Հովսեփյանը հասկացել է մեկանաբնությունը»։

Պատգամավորը վստահ է՝ սա չի ազդելու իր և Սոֆյա Հովսեփյանի հարաբերությունների վրա․ «Գործնական, լավ հարաբերություններ է լինելու»։

Սոֆյա Հովսեփյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։