Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունի Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել Իրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց Թրամփը Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը Յուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում Ժամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա Կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքից
Հայաստան

«Երեխայի համար ընտանիքը գերադասելի է ցանկացած հաստատությունից»․ ՄԻՊ-ը մտահոգիչ խնդիրներ է հրապարակել

Մանկատանը խնամվող երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ, իսկ Կառավարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աջակցեն «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաներին եւ նրանց ընտանիքներին՝ երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում պատշաճ կազմակերպելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում մշտապես նշվել է երեխայի խնամքն ընտանիքում կազմակերպելու պետության պատասխանատվության մասին։ Պաշտպանն աջակցում է պետության՝ հաստատությունների ճիշտ վերակազմակերպման գործընթացին:

Երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Պաշտպանի աշխատակազմը պարբերաբար կատարում է չհայտարարված այցեր, ուսումնասիրում երեխաների խնամքի, շենքային, բուժծառայության եւ խոհանոցի աշխատանքների կազմակերպման պայմանները, հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների նկատմամբ վերաբերմունքին:

«Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը խնամվող երեխաների իրավունքների պաշտպանությունը նույնպես մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Տվյալ հաստատություն Պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում բացահայտվել են խնդիրներ, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտման։

Դրանց մասին նշվել են Պաշտպանի տարեկան հաղորդումների Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված բաժիններում (2017 թվականի տարեկան հաղորդման 365-376 էջեր, 2018 թվականի տարեկան հաղորդման 619-644 էջեր):

Բացահայտված հիմնական խնդիրները.

1. Հաստատության գործունեության տիպն օրենքով սահմանված չէ

Հաստատությունը փաստացի իրականացնում է մանկապարտեզի, հանրակրթական դպրոցի եւ մանկատան գործառույթներ, սակայն ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-ն որոշման մեջ լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 381-Ն որոշմամբ հաստատված հաստատությունների տիպերում նման տիպ սահմանված չէ:

Սա շարունակելը կոպիտ խախտում է, որը հանգեցնում է երեխաների իրավունքների ոտնահարման։

2. Հաստատությունում գտնվող երեխաների կեսի համար առկա չեն այնտեղ գտնվելու օրինական հիմքեր

Տարբեր տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում ստուգվել են նաեւ «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատան երեխաների ընդունելության փաստաթղթերի հարցը։ Օրինակ՝ 2017 թվականին արձանագրվել է, որ 87 երեխաներից 45-ի համար առկա չեն եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուղեգիրը եւ (կամ) մարզպետարանի եզրակացությունը: 2018 թվականին նշված փաստաթղթերը բացակայել են 35 երեխայի դեպքում։

3. Լոգարանների եւ սանհանգույցների հետ կապված խնդիրներ

∙ Հաստատության անձնակազմի տեղեկատվության համաձայն՝ հաստատությունում ամեն օր գիշերում է 45-50 երեխա: Երեխաները լոգանք են ընդունում յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ կամ «ըստ անհրաժեշտության»,

∙ 2017 թվականին այցի ժամանակ արձանագրվել է, որ չնայած հաստատության սանհանգույցները նոր են վերանորոգվել, սակայն զուգարանակոնքերը գտնվում են մեկ ընդհանուր տարածքում, բաժանված չեն միջնորմներով եւ չունեն դռներ (առկա է մեկ ընդհանուր դուռ): 2018 թվականի այցի ընթացքում պարզվել է, որ զուգարանակոնքերը բաժանված են միջնորմներով, սակայն դռներ տեղադրված չեն,

∙ սանհանգույցները շատ դեպքերում մաքուր չեն եղել, իսկ այցերի ընթացքում դրանք փորձել են արագ մաքրել: Սանհանգույցներում գրեթե մշտապես առկա է մաքրող նյութերի խեղդող հոտ, ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ այցի պահին մեծ քանակությամբ մաքրիչ նյութեր են օգտագործվել։ Անգամ երեխաների համար անընդունելի պայմաններում նրանք (այդ թվում՝ փոքրահասակ) օգտվել են զուգարաններից,

∙ մի շարք լվացարաններում չեն եղել օճառ եւ սրբիչներ։

4. Բուժծառայության կազմակերպումը թերի է

∙ Հաստատությունում աշխատում է մեկ բուժքույր, ում հավաստմամբ՝ ինքն իրականացնում է առաջին բուժօգնությունը, իսկ այլ խնդիրների դեպքում հրավիրվում է բժիշկ։ Երեխաներն իրենց առանձնազրույցների ժամանակ նշել են, որ երեկոյան ժամերին չեն կարողանում դեղեր ստանալ, եթե, օրինակ՝ ունեն գլխացավ կամ ատամնացավ, քանի որ բուժքույրը երեկոյան ժամերին չի աշխատում,

∙ բացակայում են պահանջվող գրանցամատյաններ, այդ թվում՝ «Խոհանոցի աշխատողների առողջության», «Աշակերտների հիգիենայի», «Դեղերի անվանաքանակական հաշվառման» եւ համանման մատյանները կամ գրանցատետրերը, ինչպես նաեւ ախտահանման միջոցառումները եւ բժշկական թափոնների կառավարման վերաբերյալ որեւէ մատյան: Չէր վարվում նաեւ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի արձանագրման գրանցամատյան։ Այս խնդիրները հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների եւ կարող են վտանգավոր լինել երեխաների առողջության տեսանկյունից։

5. Սնունդը միատեսակ է

∙ հաստատության ճաշացանկերի ուսումնասիրությունը վկայում է, որ երեխաները մեկից ավելի տեսակ սննդամթերք առհասարակ չեն ստանում կամ ստանում են անբավարար քանակությամբ: Մասնավորապես, ճաշացանկերում բացակայում են տեղեկություններ այն մասին, որ երեխաներին է մատուցվել որոշակի տեսակի սննդամթերք, օրինակ՝ ձուկ եւ կաթ։ Գերակշռել են տարբեր տեսակների փլավները,

∙ չեն պահպանվում սննդամթերքի նմուշների պահպանման պայմանները,

∙ սննդամթերքի պահեստում գրեթե որեւէ անգամ չի եղել բավական քանակի մսամթերք, միրգ եւ բանջարեղեն: Այս առնչությամբ աշխատակիցները պարբերաբար պարզաբանել են, որ ամեն օր են կատարում գնումները, այլ ոչ թե պահեստավորում։

Վերոգրյալ բացահայտված խնդիրների վերաբերյալ կազմվել են տեղեկանքներ, որոնք այցերից հետո ուղարկվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: