Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմումը գրել եմ իմ կամքով, ոչ մեկի կողմից ոչ մի հորդոր չեմ ստացել. Վարդան Մելքոնյան
Իմ դիմումի համաձայն ազատվել եմ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում գրած Վարդան Մելքոնյանը:
«Դիմումը գրել եմ իմ կամքով, ոչ մեկի կողմից ոչ մի հորդոր չեմ ստացել»,- ասաց նա:
Մելքոնյանի խոսքով՝ ինքը հրաժարվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, քանի որ այլ աշխատանքի առաջարկ ունի, որի մասին շուտով կտեղեկացնի: Իսկ թե նոր աշխատանքը պետական ապարատում է, թե ոչ, նա չմանրամասնեց:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

















































