Ռուսաստանում 2 դոլարային նոր միլիարդատերեր են հայտնվել
Ռուսաստանում 2 դոլարային նոր միլիարդատերեր են հայտնվել՝ գործարարներ Ռատմիր Տիմաշեւը եւ Անդրեյ Բարոնովը, հայտնում է Forbes-ը: Յուրաքանչյուր գործարարի կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարն այն բանից հետո, երբ ամերիկյան Insight Partners ֆոնդը նրանցից գնել է իրենց հիմնադրած Veeam Software ընկերությունը:
Գործարքի արժեքը կազմել է 5 մլրդ դոլար: Տիմաշեւի եւ Բարոնովի կարողության կոնկրետ տվյալներ հրատարակությունը չի բերում, նշելով միայն, որ անցյալ տարի նրանց յուրաքանչյուրի կարողությունը կազմել է 700 մլն դոլար:
Veeam Software-ի շտաբ-բնակարանն այժմ գտնվում է շվեցարական Բար քաղաքում: Գործարքի պայմաններով այն կտեղափոխվի ԱՄՆ, իսկ Բարոնովն ու Տիմաշեւը կլքեն ընկերության տնօրենների խորհուրդը: Բարոնովի փոխարեն ընկերության գլխավոր տնօրեն կդառնա Ուիլյամ Լարջեթը, այժմ նա ընկերության փոխնախագահներից է:
Veeam Software-ը ստեղծում է ծրագրային ապրանքներ տվյալների պահեստային կրկնօրինակման, նրանց վերականգնման, պաշտպանության, անվտանգության, ամպային պահպանման համար: Ընկերությունն ունի ավելի քան 365 000 հաճախորդ 160 երկրներից եւ 30 գրասենյակներ տարբեր երկրներում, որոնցից 3-ը՝ Ռուսաստանում՝ մեկը՝ Մոսկվայում, իսկ երկուսը՝ Սանկտ-Պետերբուրգում:
Top-News.am

















































