ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
«Փաստինֆո»-ի տեղեկություններով բողոքարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշումը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
Մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ հայտարարություններով հանդես եկան՝ խնդրահարույց համարելով ՍԴ նախագահին մեղադրանքի առաջադրումը՝ նշելով, որ այն ուղեկցվել է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներով։ Ինքը Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ մեղադրանքի առաջադրումն իր համար անսպասելի չէր եւ իրեն նախազգուշացրել էին 6 ամիս առաջ։
«Ինձ զգուշացրել էին, որ X,Y Z քայլերը չանելու համար մեղադրանք կառաջադրվի»,-դեկտեմբերի 27-ին հայտարարեց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ X,Y Z քայլերը վերաբերել են հրաժարականին։
«Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսում ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, սպառնալիքներ էին, այսօրվա մասին զգուշացումներ էին, այլև կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ, բայց այս ժամանակահատվածում ՍԴ-ն բոլոր դատավորների շնորհիվ աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լինելու,մեր իրավական համակարգի հետագայի համար։ Այս մեղադրանքի առաջադրումը՝ 308-ի 2-րդ մասով ոչինչ իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել»,-ընդգծել էր Հ.Թովմասյանը։
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՄԻՊ-ը՝ նշելով, որ սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ՝ ընդգծելով, որ վաղ կենսաթոշակին առնչվող կարգավորումների գործադրումը պետք է լինի բացառապես կամովին՝ առանց որևէ տեսակի ճնշման կամ անգամ նման ռիսկի։
«Փաստինֆո» տեղեկություններով՝ փաստաբաններն արձանագրելով, որ Հրայր Թովմասյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, ընդգծել են, որ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիության շեմը եւ հենց այս հիմքով պահանջել վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշումը։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբից