Ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր տեղ կզբաղեցնի 2020-ի օրակարգում. ԵԱՀԿ գործող նախագահ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս տարի կարեւոր տեղ կզբաղեցնի նախագահության օրակարգում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի ԱԳՆ ղեկավար Էդի Ռաման։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն բազմիցս ապացուցել է, որ կարող է գործունեություն ծավալել հակամարտային եւ հետհակամարտային իրավիճակներում։
«Քանի որ ճգնաժամն Ուկրաինայում եւ նրա շուրջ մնում է Եվրոպայում անվտանգության ամենաօրհասական սպառնալիքը, չափազանց կարեւոր է Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) ուրույն ներդրումը լարվածության թուլացման եւ խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում»,- նշում է Ռաման։
Նրա խոսքով՝ Ալբանիայի նախագահությունն իր ներդրումը կունենա ԵԱՀԿ սկզբունքների եւ պարտավորությունների հարգման եւ Մինսկյան համաձայնագրերի լրիվ կատարման գործում՝ աջակցելով Եռակողմ կոնտակտային խմբի ջանքերին եւ Նորմանդական ձեւաչափի գործընթացին։
Ինչպես նշում է Ռաման, «Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, Ժնեւյան միջազգային բանավեճերը եւ դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան գործընթացը նույնպես կարեւոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»։
Էդի Ռաման նշել է, որ Ալբանիայի նախագահության 2020 թվականի գլխավոր կարգախոսն է՝ «Միասին կատարելով մեր պարտավորությունները»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն