Բա որ գումար չհավաքեն, միջոցառման փողն ո՞վ է տալու
Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում եւ մանկապարտեզների ավագ խմբերում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Դժվար է ասել, թե հսկողությունն ինչպես է իրականացվում: Գուցե քաղաքապետարանը լրտեսական ցանց ունի, գուցե ինֆորմատորներ, բայց նրանք հաստատ վատ են աշխատում: Իրականությունն այն է, որ դրամահավաքները շարունակվում են կամ արդեն իսկ ավարտվել են:
Մյուս կողմից հարց է առաջանում, եթե աշակերտները, նրանց ծնողները գումար չհավաքեն, ապա ում փողով են միջոցառումն անելու: Ում գումարով են նկարահանելու հանդեսը կամ ձեւավորելու դահլիճը կամ վճարելու վինետկայի համար:
Եթե քաղաքապետարանը պատրաստ է հոգալ այդ ծախսերը,այլ հարց է, իսկ եթե ոչ, արդեն ժամանակն է վերջ տալ արդեն զավեշտի հասնող այս հայտարարություններին:
Top-News.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...