Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունի Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել Իրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց Թրամփը Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը Յուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում Ժամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա Կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանը պատրաստվում է COP17-ին Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար Բացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերին
Հայաստան

Կրճատումների ուրվականը նորից մտել է Կառավարություն. ովքեր են թիրախավորվածները

Աշխատատեղերի կրճատումների թեման նորից Կառավարության օրակարգում է: Տոներից առաջ «սև թուղթ» են ստացել հատկապես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները։ Գործազուրկ դարձողները, ըստ վարչապետի սցենարային պլանի, պիտի գոնե 100-ը գերազանցեն, որպեսզի բյուջեից դուրս հոսող գումարն էականորեն կրճատվի։ Մոտիվացիան կհիմնավորվի կրկնվող գործառույթներով, իսկ թե իրականում ապարատի որ սեկտորն է ընկել թրի տակ, ինչ կարևոր գործառույթ են կատարում նրանք, կհրապարակենք հաջորդիվ։

Փաստն այն է, որ այսօր՝ հունվարի 8-ին, տարվա առաջին աշխատանքային օրով պետական համակարգից մեծաթիվ աշխատակիցներ տարակուսած մնացել են տներում, չգիտեն՝ դուրս գա՞լ աշխատանքի, թե՞ ոչ, իսկ ի՞նչ հիմքով գնան կամ չգնան աշխատանքի, չէ՞ որ կրճատման տակ են ընկել, ոմանց էլ հասկացրել են, որ աշխատանքային պայմանագրերի ժամկետները չեն թարմացվելու։

Իսկ սուպերնախարար Սուրեն Պապիկյանը, որ իր ենթակայության տակ մի շարք ոլորտներ է միավորել, չի հասցնում կամ վախենում է ենթականերին հայտնել, որ վարչապետից կրճատումների կոշտ հանձնարարական է ստացել։

168.am-ի տեղեկություներով՝ կրճատումների թրի տակով կանցնեն հատկապես Պետական գույքի կառավարման կոմիտեն, Ջրային կոմիտեն և նույն սուպերնախարարության՝ Էներգետիկ ոլորտը համակարգող թևի որոշ օղակներ։ Իսկ մոտիվացիան, որ ըստ սցենարի՝ հնչեցվելու է կառավարության առաջիկա նիստի ժամանակ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պլանավորված է այսպես՝ «կրկնվող գործառույթներով օժանդակ ստորաբաժանումների կրճատում»։

Սա իբրև հիմնավորում կհնչի պողոսների ականջի համար, իսկ ներսում իրականում լուրջ խուճապ է սկսվել, շատերն են ֆիքսել, որ վերևներում ծանոթ-բարեկամի համար «բարիշելու» ակտն արդեն ավարտված է։

Ի դեպ, 168.am-ին հայտնի են դարձել նաև թիրախավորված վարչությունների անվանումները՝ հաշվապահություն, արտաքին կապեր, քարտուղարություն, իրավաբանների, գնումների ծառայություններ։

Մի խիստ ուշագրավ տեղեկություն ևս․ կրճատվող կառույցների ցանկում տոներից առաջ մտցրել են նաև Ջրային կոմիտեի ԾԻԳ-ը, որի աշխատակազմի լիազորություները ևս դադարեցված են՝ առանց ԾԻԳ-ի լուծարման մասին որևէ պաշտոնական հրամանի, առանց կրճատումների մասին որևէ փաստաթղթի հրապարակման, կառավարության կայքում չհայտնաբերեցինք այս մասին պաշտոնական հաղորդում։

Ընդգծենք մյուս կարևոր հանգամանքը. կադրերի հանդեպ պարտավորությունից զատ՝ այս ԾԻԳ-ը Վեդու ջրամբարի և այլ նախագծեր իրականացնող շինարարական մի շարք ընկերությունների հանդեպ ունի նաև կուտակած ահռելի պարտքեր, և ահա ԾԻԳ-ի ղեկավար Վահրամ Մկրտչյանը, օգտվելով հեղափոխական կառավարության չինովնիկների ակնհայտ չիմացությունից, իր ֆինանսական բեռը խորամանկորեն լղոզել է ինչ-ինչ փաստաթղթերով և «թերի կատարողականի անվան տակ» և հրաժարվում է փոխանցումները անել գործընկերներին։

Գործընկերների խոսքով՝ Վահրամ Մկրտչյանն իմանալով, որ իր ղեկավարած ԾԻԳ-ը պետք է լուծարվի, ամեն ինչ անում է, որպեսզի Վեդու ջրամբարի կառուցապատողների փողերը չտա՝ հույսով, որ պարտականությունների կատարումն ավտոմատ կփոխանցվի Սուրեն Պապիկյանի նախարարությանը կից գործող Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին։

Ի դեպ, կրճատումներն արդարացնելու նպատակով առաջիկայում Կառավարությունը մտադիր է մի քանի նոր գործառույթներով «վերազինել» այս հիմնադրամը, իսկ դա նշանակում է, որ պետական ծրագրով շինարարություն կատարած ընկերությունները ստիպված են աշխատավարձեր չտալ «բանվորներին» և սպասել ևս մի քանի ամիս։

Նշենք, որ Վահրամ Մկրտչյանի կողմից «քցված» շինընկերությունները նախատեսում են մեծ աղմուկ բարձրացնել, և հնարավոր է՝ առաջիկա Կառավարության նիստի օրը բողոքի ակցիա կազմակերպեն՝ վարչապետի հետ հանդիպում պահանջելու ակնկալիքով։