Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը չի փոխվել, նա դեռ կոմայի մեջ է
2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը չի փոխվել։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի պատճառով Արա Մխիթարյանը հայտնվել էր կոմայի մեջ և մինչև հիմա նրա առողջական վիճակը չի բարելավվել։
Փոխգնդապետը ստացել էր «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշում և հիվանդանոց տեղափոխվելուց հետո ենթարկվել էր շտապ վիրահատության։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել։
Հարուցված քրեական գործով կասկածյալ էր համարվում նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի մեղավորության մասին հայտնում էին Վայոց Ձորի չորս զինծառայող։
Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծելուն ականատես չի եղել ու նույնիսկ դեպքի վայրում չի գտնվել։ Քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվեցին Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որոնք կալանավորվել են Արա Մխիթարյանի գլխին բռունցքով և մահակով հարվածներ հասցնելու համար։


















































Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim