Ոչ ոք քո հետևից չի ընկել. Արման Սաղաթելյանը՝ Արսեն Թորոսյանին
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ ArmNews հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի վերաբերյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Իշխանական բուրգում Արսեն Թորոսյանի գործերը, կարծես, նորից վատացել են, քանի որ նորից կախվել է Մինասյաններից: Սա էլ որերորդ անգամ, երբ մեծ կեղտի մեջ է հայտնվում, վայնասուն է բարձրացնում՝ հասեք... Մինասյանը հարձակվել է վրաս: Ու շանտաժով բոլորին հավաքում է գլխին՝ քթի տակ թաքուն ծիծաղելով «հարիֆ» թիմակիցների վրա: Հանգստացիր մարդ արարած: Ոչ ոք քո հետևից չի ընկել, քո հետևից ընկած է միայն առողջապահության ոլորտի իրավիճակն ու միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներիդ դիսգարմոնիան: Ճիշտ է, վիրավորանքների հետևից միշտ գալիս են, վաղ թե ուշ գալիս են, բայց դա քո անհասկանալի ապագայում, դա ի՞նչ կապ ունի այսօրվա ու կոնկրետ թեմայի հետ: Տեսանյութը չէի՞ր հավանել, հակառակը պատրաստեիր, ո՞վ էր դեմ ցուցադրելուն, մաղձն ինչի՞ համար է: Իմաստը՞ պարոն, իմաստը՞: Քանի՞ անգամ ես դեռ տենց խաբելու թիմակիցներիդ»,- գրել է նա:


















































Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim