Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում 6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող Բելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններ Իրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al Hadath Լեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. Politico Մի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում է ԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. Tasnim Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասին ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Հայաստան

Հանցակազմը և հոդվածը հստակ չեն․ Արա Ղազարյանը՝ «ֆեյքի» գործի մասին

Փաստինֆո-ն գրում է․ «Ցավալի է, բայց դա ինձ հիշեցրեց, թե ինչպես էր Մանվել Սարիբեկյանը կարդում իր առջեւ դրված տեքստը Ադրբեջանի բանտում։ Առաջին բանը , որ մտքովս անցավ, դա էր։ Սովորաբար, երբ մարդը տարվում է Ոստիկանություն կամ ԱԱԾ, նա շոկի մեջ է եւ չի կարող այդպես վարժ, հանգավորումներով տեքստ կարդալ»,- «Փաստինֆո»-ին հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջը վերաբերող քրեական գործին։

Մասնագետը իրավական տեսանկյունից խնդրահարույց է համարում այս գործը, քանի որ առհասարակ հստակ չէ հանցակազմի առկայությունը եւ հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել։ «Առաջի հերթին բոլորը մտածում են, թե Քրեական օրենսգրքի ո՞ր նորմի շրջանակում կարող է ձեւավորվել կասկած, որ նա կատարել է հանցագործություն։ Ի վերջո, դա նաեւ արտահայտվելու ազատություն է, ենթադրենք մարդը սխալվել է, սխալ բան է գրել, որից օգտվել են ինչ-որ ուժեր դրսից, բայց այստեղ կա դիտավորության սուբյեկտիվ հատկանիշը , հանցագործության օբյեկտիվ հատկանիշները՝ քրեական նորմը, որը պետք է հստակ, առանց երկիմաստությունների ամրագրված լինի»,-ասաց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ կեսգիշերին, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ հերքմամբ՝ նշելով, թե սա «այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։ Իսկ հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, թե պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։ ԱԱԾ-ը չի հայտնում, թե որ հոդվածով է քրեական գործ հարուցվել։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.«Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է»։

Այս քրեական գործը մասնագետին հիշեցրել է շուրջ տասը տարի առաջ հարուցված մի քրեական գործ, երբ մի քաղաքացի Վերնիսաժում ադրբեջանցիներից գնված գրքեր էր վաճառում. «Հարուցեցին քրեական գործ, հետո գործը կարճեցին՝ հասկանալով, որ այնտեղ հանցակազմ չկա։ Այս դեպքում էլ, նույնիսկ, եթե երիտասարդը վատ բան է արել, այդ վատ բանը պետք է հստակորեն սահմանված լինի քրեական օրենսգրքում, հիմա այս պահի դրությամբ դեռ անհստակություն է։ Հասկանալի է, որ նա արել է հիմարություն՝ կեղծ տեղեկություն է տարածել, բայց դա հանցագործությո՞ւն է, թե ոչ, հստակորեն պետք է սահմանված լինի քրեական օրենսգրքով։ Քրեական օրենսգիրքը չի կարելի ռեզինի նման ձգել »։

Արա Ղազարյանը շեշտեց՝ Քրեական օրենսգրքում որեւէ հոդված չկա, որն այդ արարքը դարձնում է հանցավոր արարք.«Հանցակազմ չկա, եթե հոդվածներից որեւէ մեկը, ասենք 226-րդ հոդվածը (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,-խմբ.) լայնորեն չկիրառվի, իսկ Քրեական օրենսգիրքը լայնորեն կիրառելն արգելվում է։ Լուրջ պրոբլեմ է այս գործը, ես կարծում եմ, որ նա հանցագործություն չի կատարել»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե «սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար», Ղազարյանն ասաց՝ գուցե վարչապետը ցանկացել է նշել, որ դա ապօրինի խոսք է, որն իսկապես այդպես է, բայց, ըստ փաստաբանի, հանցակազմը պետք է հստակ լինի։ «Մի բան, որ կեղծ է՝ ապօրինի խոսք է կամ խոսքի ազատության չարաշահում, համաձայն ենք, բայց դա պետք է հանգեցնի քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական պատասխանատվության։ Օրենքը սա հստակ պետք է սահմանի , որ քաղաքացու համար կանխատեսելի լինի եւ հաջորդ անգամ նման բան անելուց առաջ, քաղաքացին մտածի՝ կարո՞ղ է ենթարկվել պատասխանատվության, թե ոչ։ Քրեական օրենսգիրքը չի կարող անկանխատեսելի կերպով, անալոգիայով կիրառվել, եթե կանխատեսելի չէ, արդեն լուրջ խնդիր է»,-ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով. «Վարչապետը կարող է գրել, բայց որոշում կայացնողը ՝ քրեական գործ հարուցվի, թե ոչ, քննիչն է, վարույթն իրականացնող մարմինն է»։