Կանադայի վարչապետը շորտով վազել է շրջանավարտների համար
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հերթական անգամ ուրախացրել է համացանցի օգտատերերին՝ մարզահագուստով վազելով ուսանողների բազմության միջով, որոնք Վանկուվերում ավարտական երեկոն էին նշում:
Վարչապետի անձնական լուսանկարիչ Ադամ Սքոթին հաջողվել է որսալ այն պահը, երբ վարչապետը վազքի մարզակոշիկով եւ կիսատաբատով վազել է քաղաքի մեծությամբ երրորդ Սթենլիի այգու առափնյակով, փոխանցում է BBC-ն:
Հետագայում պարզվել է, որ չնայած տեղի ունեցածի արտաքուստ պատահական լինելուն, ուսանողները մոտակայքում վազող վարչապետին խնդրել են կադրում վազել՝ իբր ոչ դիտավորյալ:
«Մենք սելֆի էինք անում, շաղակրատում էինք, երբ հանկարծ, այ քեզ բան՝ Թրյուդոն է վազում: Սկզբում մենք այդպիսին ենք. «Ինչո՞ւ է Կանադայի վարչապետը վազում առափնյակով»: Հետո բղավեցինք. «Հեյ, Թրյուդո, արի մեզ մոտ լուսանկարվենք»,- CBC-ին ասել է երջանիկ շրջանավարտ Կոնստանտին Մարագոսը: Թրյուդոն չի մերժել, եւ ուսանողները ստացել են համացանցային փառքի իրենց բաժինը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն