Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում 6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող Բելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններ Իրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al Hadath Լեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. Politico Մի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում է ԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. Tasnim Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասին ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Հայաստան

Կառավարությունը ոչինչ չի անում Ջերմուկում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ. Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տնօրեն

Դեպի Ամուլսար տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ և դա կշարունակվի այնքան ժամանակ մինչև ՀՀ կառավարությունը որոշում կայացնի, որ Ջերմուկը հանքարդյունաբերական քաղաք չի դառնալու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը:

Նրա խոսքով, եթե Կառավարությունը որոշի, որ հանքը պետք է շահագործվի, ապա «Լիդիան Արմենիա»-ն ամեն ինչ անելու է որպեսզի Կառավարությանը վնաս հասցնի, քանի որ ավելի քան մեկ տարի է՝ դեպի հանքավայր տանող ճանապարհները փակ են եղել և ընկերությունն այսքան ժամանակ վնաս է կրել:

«Իմ կարծիքով՝ Կառավարությունը պիտի կանգնի ժողովրդի կողքին ու լսի քաղաքացիների կարծիքը, իսկ Ջերմուկի բնակչության 99 տոկոսը դեմ է հանքարդյունաբերությանը: Ջերմուկի բյուջեն տարիներ շարունակ գոյացել է տուրիզմից ստացվող շահույթով: Ես չգիտեմ հանքարդյունաբերության զարգացման ընթացքում Ջերմուկից ինչքան մուտք կլինի բյուջե, սակայն արդյո՞ք այդ մուտքերով կկարողանանք վերականգնել Ջերմուկի այն համբավը, որը տարածված է ամբողջ աշխարհում՝ որպես զբոսաշրջային և առողջարանային քաղաք»,- նշեց Նարեկ Միրզոյանը:

Բանախոսն ընդգծեց, որ Ջերմուկում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունները բազմիցս դեմ են արտահայտվել հանքարդյունաբերության զարգացմանը, քանի որ իրենք նկատել են, որ զբոսաշրջիկների հոսքը նվազում է:

«Մինչև Ամուլսար տանող ճանապարհների փակվելը Ջերմուկում զբոսաշրջային ոլորտն անկում էր ապրել: Այժմ երբ ճանապարհները փակ են և հանքը չի կարող աշխատել, մենք մոնիտորինգ ենք իրականացրել Ամանորի փաթեթների հետ կապված: Նոյեմբերի 10-ի դրությամբ Ջերմուկում զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների՝ հյուրանոցների կողմից առաջարկվող ամանորյա փաթեթները սպառվել էին։ Ամանորին Ջերմուկը հյուրընկալել է 1900-2100 զբոսաշրջիկի։ Իսկ նախորդ տարիներին ցածր ցուցանիշ ենք արձանագրել, քանի որ հանքարդյունաբերող կազմակերպությունը գործունեություն էր ծավալում»,- ասաց Նարեկ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունն այս պահի դրությամբ ընդհանրապես ոչինչ չի անում քաղաքում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ: Փոխարենը դա անում են տեղական բիզնեսները՝ իրենց ծրագրերով և ծառայություններով:

«Կարծում եմ, որ եթե հանքարդյունաբերության մեկնարկ տրվի Ջերմուկում, ապա զբոսաշրջությունը կտրուկ նվազելու է, իսկ դա մեզ պետք չէ: Ջերմուկին հանքարդյունաբերություն պետք չէ, քանի որ մեր ենթակառուցվածքները մեզ բավականին հնարավորություններ են տվել ու կարծում եմ, որ եթե այս ամենը զարգացնենք, ավելի շատ զբոսաշրջիկներ գան Ջերմուկ, մենք կունենանք ավելի մեծ բյուջե, հետևաբար դրանից կտրվեն մեծ հարկեր»,- նշեց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ջերմուկում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ընթացքում քաղաքացիները որոշեցին չթույլատրել «Լիդիան Արմենիա»-ին մուտք գործել հանքի տարածք և տեխնիկայի ձմեռացում իրականացնել՝ հիմնավորելով, որ նախորդ տարի ձմեռացում կատարվել է, որից հետո տեխնիկան չի աշխատել ու դրա կարիքն այլևս չկա:

Նախքան հանրային քննարկումը ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր բացել սար տանող ճանապարհը, իսկ տեղացիները հարցը որոշեցին քննարկման արդյունքում: Նարեկ Միրզոյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր ոստիկանության ներկայացուցիչը բանակցում տեղացիների հետ:

«Մենք հարցում ենք պատրաստվում ուղարկել ոստիկանություն, որպեսզի մեր հարցին հստակ պատասխանեն, թե ի՞նչ իրավասության սահմաններում է ոստիկանությունը գործողություններ իրականացնում: Չէ՞ որ ոստիկանության ներկայացուցիչ է եկել Ջերմուկ ու տեղացիների հետ հանդիպել:Սա հարցեր է առաջացրել մեզ մոտ»,- ընդգծեց Նարեկ Միրզոյանը:

Նա ասաց նաև, որ արդեն մեկուկես տարի է, ինչ անընդհատ ժամկետ են սահմանում, թե երբ կբացվի հանքը կամ «Լիդիանը» երբ կդիմի արբիտրաժային դատարան:

«Վերջին անգամ ժամկետը հունվարի 2-ն էր, սակայն առ այսօր ո՛չ Կառավարության, ո՛չ Լիդիանի կողմից ոչ մի քայլ չենք տեսնում, որպեսզի մենք մեր անելիքն իմանանք: Իսկ եթե հետևենք մամուլին ու «ֆեյք» նյուզին ապա Լիդիան Արմենիան փորձում է ամեն ինչ սևացնել»,- եզրափակեց Նարեկ Միրզոյանը: