Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել «Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին Երեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին Գերչեքը ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ Կառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ ՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներին Մեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը Քըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինի Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում

«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար
Հայաստան

«Մեր պետական ու քաղաքական համակարգը ռախիտ վիճակում է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2020 թվականին Հայաստանին սպասվող հիմնական մարտահրավերները վերաբերում են երկրի անվտանգությանը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի հարցում օրվա իշխանությունների անհեռանկարային քաղաքականությանը, հայեցակարգի բացակայությանը։

Ըստ նրա՝ այս մարտահրավերների անբաժան մասն են դարձել արդեն երկու տարի իշխանության կողմից հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը, մերժողական քաղաքականությունը և ատելության քարոզը։

«Բառացի, սա նեո-բոլշևիկյան իշխանություն է։ Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք արտաքին մարտահրավերներ, ի դեմս պանթուրքիզմի, Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք գնալով ավելանում են, մյուս կողմից՝ մի պետություն, որն ունի արտաքին բազում մարտահրավերներ, որը վերջին 30 տարին յուրաքանչյուր օր կանգնած է եղել պատերազմի առջև, և փոխարենը՝ միասնություն քարոզի, հասարակությանը մասնատում են, և այս ամենը շատ մտահոգիչ է։ Այս ամենից դուրս գալու համար ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ պետք է հաղթի ժողովրդավարությունը և ազգային արժեհամակարգը, կա՛մ բռնակալությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Է. Շարմազանովը՝ անդրադառնալով 2020 թվականին Հայաստանին սպասվող մարտահրավերներին և ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին։

Նա նկատեց, որ իրենց ամբողջ պայքարը ոչ թե նրա համար է, որ Հանրապետականը վերադառնա իշխանության և տեղ զբաղեցնի խորհրդարանում, այլ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կանգ առնի և սթափվի։

«Եթե նախկինում նման բան էին ասում միայն հանրապետականները և Քոչարյանի մի քանի աջակիցներ, ապա այսօր նույն կարծիքն ունեն նաև նրանք, որոնք ժամանակին կանգնած են եղել Փաշինյանի կողքին, օրինակ՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ևս կոչ արեց սթափվել և կանգ առնել»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ երկիրը բռնապետության չտանելու համար 2020 թվականին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ձևավորվել է Ազգային ժողով, որի ձայների 3/5-ը գտնվում է մեկ մարդու գրպանում, որն էլ ինչ ուզում՝ անում է։

«Անկախ այն հանգամանքից՝ ո՞վ կլինի՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» թե քոչարյանականները, այս իրավիճակում ընդդիմությունը որևէ ազդեցություն չունի պետության համար որոշումներ կայացնելու վրա։ Այսօր Հայաստանում ընդդիմությունը չի հակակշռում իշխանությանը, մեր պետական ու քաղաքական համակարգը ռախիտ վիճակում է։ Կա իշխանությունը, որը կախված է մեկ հոգուց, և կա չափավոր ընդդիմություն, որը որևէ լծակ չունի՝ չափավորել կամ բալանսավորել իշխանության ախորժակը։ ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահին կիրթ ու նորմալ անձ է համարում, իսկ Հայաստանի Երկրորդ և Երրորդ նախագահներին՝ սպառնալիք կամ դավադիր ուժեր։ Մեր այսօրվա իշխանությունն ապրիլյան պատերազմը սանձազերծածների մասին թթու խոսք չի ասում, իսկ Արցախյան ազատամարտը և ապրիլյան պատերազմը հաղթած գեներալներին ու հերոսներին համարում է սպառնալիք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ Շարմազանովը մաղթեց, որ երկրում խաղաղություն լինի, զինվորներն անփորձանք ծառայեն. «Մեզ նաև համերաշխություն եմ մաղթում, պաշտոնյաներին, որոնք պետական մտածողությունից հեռու են, մաղթում եմ պետականամետության առկայություն, մեկ բան թող գիտակցեն, որ սեփական հայրենիքում ներքին թշնամիներ փնտրելն անշնորհակալ զբաղմունք է։ Նաև մաղթում եմ, որ 2020 թվականին հայ ժողովուրդն ազատվի պոպուլիստական իշխանությունից»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։