Ռուսաստանում հայազգի վարորդն ավտոբուսի մեջ տոնածառ է դրել և տոնական տրամադրություն ստեղծել
Ruarminfo կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել ավտոբուսի վարորդ, ռուսաստանաբնակ Պավել Բալյանին, որը տոնական սեզոնի կապակցությամբ իր ավտոբուսում փոքրիկ տոնածառ է տեղադրել, երեխա ուևորներին քաղցրավենիք և մրգեր է հյուրասիրում, ինչպես նաև բոլոր ուղևորների համար բարձր և ուրախ տրամադրություն ապահովում:
Սոցցանցերի օգտատերերը տարբեր գրառումներ են անում վարորդի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Բալյանի պես մարդիկ արժանի են լինել առողջ և երջանիկ, բարգավաճել և ընտանեկան անդորր ունենալ:
Նրանք ցանկություն են հայտնել, որ Բալյանի պես մարդիկ աշխարհում շատ լինեն:

















































