Կապանում խնջույքի ժամանակ հրագործական պայթուցիչը պայթել է 41-ամյա քաղաքացու ձեռքերում. ArmDaily.am
Երեկ գիշերը Կապանի Բաղաբերդ թաղամասում խնջույքի ժամանակ հնչել է կրակոց, մեկ մարդ հրազենային վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է ArmDaily.am-ը:
Լրատվամիջոցի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հայտնեց, որ նշված տարածքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ դեպք կա արձանագրված, բայց ոչ հրազենային: «Դեկտեմբերի 30-ին ժամը 22.55-ին Կապանի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին, որ «աջ դաստակի պատռած պայթունային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978թ. ծնված Կապանի մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության դիմած տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 22-ի սահմաններում, Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում խնջույքի ժամանակ պատշգամբից հրավառության համար նախատեսված հրագործական պայթուցիչի օգտագործման ընթացքում ճայթիչը ձեռքում պայթելու հետևանքով»,- ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim