Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը և ՍԴ անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ՝ առանց ՍԴ համաձայնության․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Նախքան մասնավոր կարծիքս ներկայացնելը պետք է նշեմ, որ՝
- որպես Փաստաբանների պալատի նախագահ առնչվել եմ 6 (վեց) արդարադատության նախարարի հետ՝ Հրայր Թովմասյան, Հովհաննես Մանուկյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Արտակ Զեյնալյան և Ռուստամ Բադասյան.
- 6 նախարարներից ամենաշատ հակասությունները (տարաձայնությունները, վեճերը), մինչ այս պահը, ունեցել եմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ.
- սույն կարծիքս անհանգստություն է պարունակում ոչ թե անձի վերաբերյալ, այլ՝ համակարգի:
2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ ԱՌԱՆՑ համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ։ Սահմանադրական այս նորմը, Սահմանադրական դատարանի անդամին օժտել էր և գործառութային և անձնական անձեռնմխելիությամբ:
2015թ. փոփոխություններով Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Ինչպես տեսնում ենք այս նորմը Սահմանադրական դատարանի դատավորին օժտում է միայն գործառութային անձեռնմխելիությամբ:
2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է նշանակվել 2005թ. փոփոխություններով Սահմանադրության համաձայն, հետևաբար իր և նույն կարգով նշանակված մյուս բոլոր ՍԴ անդամների նկատմամբ տարածվում են 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ տրված երաշխիքները:
Իսկ դա նշանակում է, որ ՍԴ նախագահը որպես մեղադրյալ կարող է ներգրավվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 31.08.2015թ. կազմել է մասնագիտական կարծիք Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ և ներկայացրել է համապատասխան հանձնաժողովին:
Ի թիվս այլ առաջարկների աշխատանքային խումբն առաջարկել էր անփոփոխ թողնել դատավորի և ՍԴ դատավորի անձնական և գործառութային անձեռնմխելիությունը, քանի որ դատավորի անձեռնմխելիությունը` իրավունքի գերակայությանն ու դատավարության արդարացիությանն ուղղված նրա մասնագիտական գործունեության ապահովման կարևորագույն միջոց է:
Հետևաբար, դատավորի անձեռնմխելիությունը ոչ թե նշված պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի պետք է հանդիսանա այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք: Դատավորի անձեռնմխելիության սկզբունքը սահմանող իրավանորմերում օգտագործվող «դատավոր» եզրույթը պետք է մեկնաբանվի «վերագրվող ենթադրյալ իրավախախտման, այդ թվում` ենթադրյալ հանցագործության պահին գործող դատավորի կարգավիճակ ունեցող անձ» իմաստով:
Այլ խոսքով` բոլոր այն դեպքերում, երբ դատավորին վերագրվող իրավախախտումը ենթադրաբար կատարվել է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, անկախ այն հանգամանքից, թե մեղսագրվող արարքն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե՝ ոչ, գործում է դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքը:
Իրավասու մարմինը դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց կարող է հարուցել միայն օրենքով սահմանված հատուկ ընթացակարգի պահանջների պահպանմամբ:
Դատավորի անձեռնմխելիության միայն այսպիսի ամրագրման դեպքում է հնարավոր ապահովել այդ սկզբունքի նպատակային, իմաստային կենսագործումը, ինչպես նաև երաշխավորել դատական իշխանության գործառույթների բնականոն իրականացումը:
.......................................................................................
Հանձնաժողովը, որի կազմում էր նաև Հրայր Թովմասյանը, Փաստաբանների պալատի աշխատանքային խմբի այս առաջարկը մերժել էր: Գործող խմբագրությամբ Սահմանադրությունը ՍԴ դատավորին անձնական անձեռնմխելիությունից զրկել է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim