Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճը Սևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինի Բանակցությունները չեն նշանակում հանձնվել «2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակել Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական «Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել «Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին Երեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին Գերչեքը ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ Կառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Հայաստան

Հասարակությունը դուրս է գալիս թմբիրից. մտածող հատվածը հասկանում է, թե ինչ մեծ վտանգի առաջ ենք. Շահնազարյան

Անցնող տարում իշխանությունները որևէ ձեռքբերումներ չեն գրանցել. ըստ էության, տնտեսական այն չակերտավոր նվաճումները, ինչի մասին իշխանությունները խոսում են, մեղմ ասած, իրականությունից շատ հեռու են, որովհետեւ բազմաթիվ տնտեսագետներ այլ փաստեր են ներկայացնում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Նշում են, որ իրենք ասֆալտ են արել։ Այո, ասֆալտ արված է, բայց եթե ուշադրություն դարձնեք, այդ ասֆալտը ամեն կողմից մոտ մեկ մետր նիհարել է։ Սա բացահայտ կոռուպցիա է։ Իշխանությունը որեւէ պարծենալու բան չունի: Իրավական պետություն, ժողովրդավարություն, մամուլի ազատություն, այդ բոլոր հարցերում լրջագույն խնդիրներ կան, եւ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում չի գործում անմեղության կանխավարկածը։ Իշխանությունը արդեն գրեթե ամբողջովին կենտրոնացած է մեկ անձի ձեռքում։ Մոտ մեկ տարի առաջ՝ աշնանը ես մամուլով մի հրապարակում էի արել, որը վերնագրել էին՝ եթե այսպես շարունակվի մենք կվերածվենք Ադրբեջանի, բայց առանց նավթի։ Ես հենց այս արժեքները նկատի ունեի։ Ինչպես նաեւ, որ մեզ մոտ իշխանությունը պատկանում է ոչ թե ինչ-որ իշխանության, ինչ-որ քաղաքական ուժի, իրականում այսօր պատկանում է մեկ անձի կամ ավելի ճիշտ՝ մեկ ընտանիքի, այնպես որ զուգահեռները այս իմաստով Ադրբեջանի հետ շատ-շատ են։»,- ասաց Շահնազարյանը:


Հասարակությունը դուրս է գալիս թմբիրից

Անդրադառնալով դրական ձեռքբերումներին՝ նա նշեց, որ հասարակությունը էապես փոխվել է եւ շարունակում է այդ փոփոխությունը. «Հասարակությունը դուրս է գալիս թմբիրից,ամբողջովին դեռ դուրս չի եկել եւ կարող է դեռ երկար ժամանակ պետք լինի այդ թմբիրից դուրս գալու համար։ Բայց զգալի հատվածը, հատկապես մտածող հատվածը հասկանում է, թե ինչ մեծ, ինչ ծանր վտանգի առաջ ենք մենք կանգնած որպես պետություն: Շատերը համարում են, որ այս իշխանությունը խելոք չէ, խելամիտ չէ։ Որ գրագիտության լուրջ խնդիր ունի, դա փաստ է, բայց որ նրանք, լինելով տգետ, դա վիրավորական բառ չէ, միեւնույն ժամանակ շատ խելոք գործում են, դա նույնպես փաստ է։ Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարի ապրիլին, այսինքն իշխանափոխությունը կամ իշխանազավթումը, նոր Հայաստան ասվածը, բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ամենի մեջ եղել են, պայքարել են, փողոց են դուրս եկել, փողոցներ են փակել, օդանավակայան են շրջափակել, դա ներկայացվում էր, որ ամբողջ աշխարհում մի աննախադեպ երեւույթ է եւ դուք մասնակիցն եք, դուք պատմություն կերտող եք, սա մեծագույն նվաճումն է, որ հայ ժողովուրդը երբեւէ ունեցել է»։

Ըստ Շահնազարյանի՝ մարդիկ վստահ էին, որ իրենք պատմության մեջ լուրջ գործ են կատարել, պատմական արժեք են ստեղծել եւ այդ մարդկանց համար դա մի հպարտությւոն էր, որ իրենք դա պետք է պատմեին իրենց երեխաներին, թոռներին եւ հանկարծ պարզվում է, որ նրանք ոչ միայն լավ բան չեն արել, այլև՝ իրենք հանցագործության մասնակից են եղել, բայց մի մասը դա դեռեւս չի ընկալում, իրենց կյանքի ամենակարեւոր իրադարձությունն են իրենք համարել դա։

«Եւ մի մասը դեռ մինչեւ հիմա չի կարողանում սթափվել։ Երբեմն էլ նայում ես Հայաստանի լրահոսը եւ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ եւ աշխարհում, ուղղակի զարմանում ես։ Վերցրեք որեւէ այլ պետության լրահոս․ կլինի Ադրբեջան, կլինի Վրաստան, մեր կողքը ամեն ինչ եռում է, բայց մենք ինչ ենք քննարկում, ինչ-որ արհեստական օրակարգեր, որոնք անընդհատ նետվում են մեզ։ Վարչապետը մի օր հանդես է գալիս որպես մետաղի ջարդոնի հավաքող, հանդես է գալիս որպես ՀԴՄ-ների համար պայքարող, հանդես եկավ որպես դիետոլոգ, եւ իսկապես մի տեսակ այլ իրականության մեջ են փորձում ապրեցնել մեր հասարակությանը։ Ես համարում եմ, որ մեր անկախության ողջ պատմության ընթացքում մենք այսպիսի լուրջ վտանգների առաջ երբեք կանգնած չենք եղել, ինչքան հիմա է, որովհետեւ իշխանությունը նոր Հայաստան ասելով փորձում է լրիվ նոր բաներ մեզ մատուցել, որոնք մեզ խորթ են եւ ես ասել, եմ, որ նրանց հիմնական նպատակը արցախի հարցն է, մյուս բոլորը դրանից ածանցյալներ են եւ ըստ էության նույնպես խփում են Արցախին լինի դա կրթության դեմ, լինի եկեղեցու դեմ, լինի արժեքային համակարգի դեմ։ Վերջերս Ազգային ողովում դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ քննարկվում էր, եթե չեմ սխալվում, կրթության օրենքը։ Չեմ հետեւել, բայց մի հատված տեսա, որ ինչ-որ մեղադրանք էր ներկայացվում ուսուցիչներին, որոնք դպրոցական աղջիկներին կոչ էին անում համեստ լինել, իսկ տղաներին՝ տղամարդ լինել եւ դա մատուցվում էր որպես խիստ բացասական երեւույթ։ Այն ինչ մենք մեր երեխաներին ենք ասել, մեր թոռներին ենք ասել, աղջիկներին եւ տղաներին, այդ ուսուցիչները դա անում էին եւ ես կոչ եմ անում այդ ուսուցիչներին այդպես էլ շարունակել»,- նշեց Շահնազարյանը։

Իշխանությունները գիտակցված թուլացնում են երկրի պետականությունը

«Ամեն ինչը այս իշխանությունների ուղղված է վերաֆորմատավորել այն ամենը, ինչ մենք ունենք, ունեցել ենք։ 30 տարին ե՛ւ շատ է, ե՛ւ քիչ, եղել է շատ դրական, եղել է շատ բացասական, այնուամենայնիվ ստեղծվել են լրջագույն ինստիտուտներ եւ հիմա գնում է նաեւ այդ ինստիտուտների կործանումը։ Ըստ էության այս իշխանությունը, լինելով մի անձի իշխանություն, դեմ է պետականությանը ինքնին եւ ստիպված վարչապետը ինքը խոստովանեց վերջերս, որ պետական մարմինները չեն աշխատում։ Պետական ինստիտուտները իրենց էությամբ, չլինելով բացարձակապես ընդդիմադիր այս իշխանությանը, իրենց ներքին տրամաբանությամբ, կառուցվածքով ամեն ինչի հետ չէ, որ կարող են եւ այդ դիմադրությունը որ կա, խիստ բնական է եւ ինքը ասեց՝ ես դրանք ջարդելու եմ»,- ասաց նա։

Անդրադառնալով Բաց հասարակության հիմնադրամի գործունեությանը՝ Շահնազարյանը նշեց, որ լուրջ մեղադրանքներ է ներկայացրել իրենց, եւ իրավապահ մարմինները կարող են ընդունել դրանք որպես հաղորդում հանցագործության մասին: Նրա գնահտմամբ՝ Բաց հասարակությաան հիմնադրամը պայքարում է պետական ինստիտուտների դեմ. «Ազգային անվտանգության ծառայության դեմ են դուրս եկել, կառույցի դեմ, եւ սա նպատակաուղղված արշավ է դրա դեմ։ Նույնը ոստիկանության դեմ է, այսինքն պետականությունը պետք է թուլացվի, այդ խնդիրը դրված է եւ այդ խնդիրը անում են։ Վարչապետը հայտարարեց, որ ամեն ոլորտ իր ռամզավարությունը ներկայացնի։ Հասկանում եք, որ դա կատարյալ աբսուրդ է, եւ մի անգամ եւս վկայում է իշխանությունների անգրագիտության մասին: Ընդհանուր ռազմավարություն չկա, որովհետեւ իրենք չգիտեն՝ ինչպիսի պետություն են ուզում, իրենք դրած կոնկրետ խնդիրներ են լուծում՝ խփել այսքան տարիների ընթացքում կայացած պետական ինստիտուտներին, հիմնական խնդիրը Արցախի դեմ է։

Էապես մեծացել է պատերազմի վտանգը

«Վարչապետը կոկորդը պատռում էր, որ Արցախը պետք է վերադանա բանակցային սեղան, այսօր, համենայն դեպս, դրանից բխող լրջագույն այլ հետեւանք է առկա, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն է դառնում գործոն։ Երկրորդը, Հայաստանը միշտ եղել է Արցախի հարցում միջազգային հանրության հետ մի կողմում, Ադրբեջանը՝ մյուս կողմում։ Հիմա դա ամբողջապես կորցված է, մենք մնացել ենք լրիվ միայնակ։ Այդ մասին թե՛ Մինսկի խմբի եռախագահության հայտարարության մեջ կարող եք գտնել, առնվազն երկու անգամ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Երրորդ, էապես մեծացել է պատերազմի վտանգը, որովհետեւ բազմաթիվ փաստարկներ է տրվել Ադրբեջանին, որպիսի Բաքուն իր հարձակողական գործողությունները կարողանա միջազգային հանրության առաջ արդարացնել։ Մմեզ համար անհետեթեթ է այն բանաձեւը, որ կարգավորումը պետք է բավարարաի Հայաստանին, Արցախին եւ Ադրբեջանին, սա ամբողջովին խփում է ինքնորոշման սկզզբունքին։ Սա այնէ, ինչից պարզ է, որ եռանախագահողներն էլ են կառչել եւ մի անհեթեթ՝ Ալիեւը պետք է այս նույնը կրկնի միտքը։ Ալիեւը հիմար չի, շատ հստակ գծել է՝ ինչ է ուզում։ Հարց են տաիս՝ ինչպես եք ատկերացնում կարգավորումը, ասում է՝ կարեւոր չի՝ ես ինչպես եմ պատկերացնում, կարեւորը այդ երեք սուբյեկտներին պետք է դա բավարարի։ Սա ինչ-որ անհեթեթ եւ անհասկանալի է։ Հետո ասում է՝ թող Մադրիդյան փաստաթուղթը ինձ բացատրեն եռանախագահողները։ Ադրբեջանը հստակ իր բացատրությունը տվեց Բրատիսլավայի ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովում։ Որեւէ անգամ այս իշխանությունը չի ասել, որ կարեւորագույն խնդիրը, ինչին պետք է ուղղված լինեն համայն հայության ջանքերը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Որեւէ կերպ չի ասվում, որ ցանկացած բանակցային փաստաթուղթ, որիշ շուրջ բանակցում ենք, առաջին հեթին պետք է ամրագրի Արցախի Հանրապետության քաղաքական հկարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս»,- ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ Արցախի մասին վարչապետի պոպուլիստական հայտարարությունները մեծ վտանգ են հացնում բանակցային գործընթացին. « Երբեւէ լսել եք, որ Հայաստանի որեւէ իշխանություն պարծենար, թե այսքան սպառազինություններ ենք բերել։ Պատերազմի վտանգը, որ էապես մեծացել է, դրա մասին խոսում է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը նույն Բրատիսլավայի իր ելույթում, որը ցավոք մեր մամուլում ընդհանրապես չի շոշափվել։ Այնտեղ Հայաստանին նա մեղադրում է, որ Հայաստանը ռամականացվում է եւ ԵԱՀԿ ամենառազմականացված պետությունն է։ Սա նոր տարր է Ադրբեջանի քարոզարշավում։ Հիմա Հայաստանը քննարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների ձեւաչափում փուլ առ փուլ կարգավորման տարբերակ։ Այդ մասին ոչ միայն Ադրբեջանն է ասել, այդ մասին Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներն են ասել, բայց անընդհատ թաքցվում է։ Ինչ է նշանակում փուլ առ փուլ՝ ինչ-որ տարածքների հանձնում՝ առանց կարգավիճակն ամրագրելու։ Դա բացարձակապես անընդունելի է մեզ համար։ Հիմա, ինչի մասին վկայում է Բրատիսլավայի եռանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, համատեղ են գործում այս հարցով Ռուսաստանը, Միացյալ նահանգներն ու Ֆրանսիան, բայց այս փուլային տարբերակը ամենայն հավանականությամբ առաջ է տանելու Ռուսաստանը։ Ռուսաստանը Հայաստանի ռամավարական գործընկերն է, բայց հիմա բավական սերտ հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով։ Ռուսաստանի քաղաքականությունն է՝ երբեք ընտրություն չկատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց մերթ ընդ մերթ քաղաքականությունը թեքվում է մե՛կ դեպի Հայաստան, շատ ավելի հաճապ վերջին տրիներին դեպի Ադրբեջան, այս պահին բավական թեքված է դեպի Ադրբեջան եւ ես մեղադրում եմ Հայաստանի ապաշնորհ իշխանություններին, որոնք այս ամենը բացարձակ չեն հասկանում: Բայց Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ ինչ Փաշինյանը ասում է, չի կարողանալու իրագործել, մենք ուղղակի չենք թույլատրի, որ դա իրագործվի։ Ինչքան էլ ապաշնորհ պահի իրեն բանակցային գործընթացում եւ ես վստահ եմ, որ Ռուսաստանում դա արդեն հասկանում են, եւ այն, որ մեր հասարակությունը, հատկապես վերջին վեց-յոթ ամիսներին անընդհատ խոում է Արցախի հարցում վտանգերից, դա նույնպես Ռուսաստանի համար բավական լուրջ նշան է, ես կարծում եմ։ Ռուսաստանի շահերը մեզ հետ կարող են համընկնել ինչ-որ չափով, չհամընկնել, բայց այդ խուսանավել, մանեւրելը այս իշխանությունը բացարձակապես չգիտի։ Ծանր ճգնաժամային իրավիճակները ստեղծում են մեծ վտանգներ, բայց նաեւ ստեղծում են մեծ հնարավորություններ եւ ես տեսնում եմ այդ հնարավորությունները, բայց այս իշխանությունները ես նույնիսկ վստահ եմ, որ չեն էլ մտածում այդ վտանգների մասին»։

Վստահ եմ, որ ՍԴ դատավորները իրենց արժանապատվությունը չեն վաճառի

«Մենք այսօր տեսնում ենք՝ ինչ է կատավրում Սահմանադրական դատարանի նկատմամբ, դատական հմակարգի նկատմամբ։ Այսինքն մի անձ այսօր ամբողջապես ունի գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, արդեն վերցրել է դատական իշխանությունը, հիմա մնում է վերջին բաստիոնը՝ Սահմանադրական դատարանը։ Այն ինչ-որ օրենքով արվեց եւ ցավոք սրտի, ստորագրվեց հանրապետության նախագահի կողմից, ոչ միայն հակասահմանադրական է, այլեւ բարոյական բոլոոր սահմաններից այն կողմ է։ Այսօր արդեն Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք է առաջադրվել եւ իմ խորին համոզմամբ Սահմանադրական դատարանի հանդեպ եւս տոտալ վերահսկողությունը կամ ինչպես մեր ժողովուրդն է ասում, գրպանային Սահմանասրական դատարան ունենալը այն վերջին բաստիոնն է, որը փորձ է անում վերցնել Փաշինյանը։ Սա իրեն պետք է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի դատական գործի համար։ Նա պատրաստվում է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ անել, որոնց կարող է խոչընդոտել Սահմանադրական դատարանը։ Այդ օրենսդրաական նախաձեռնությունները Ստմաբուլյան կոնվենցիան է, որը հակասահմանադրական է, կան էլի մեկ-երկու կոնվենցիաներ, վերջիվիերջո իրենք պատրաստվում են իրենց գրպանային խորհրդարանով ընդունել նաեւ օրեն, որով կարող են ցանկացած քաղաքացուց, առանց դատարանի որոշման բռնագանձել նրա ունեցվածքը ու նրանք նաեւ փորձելու են հաջորդ տարի սեփականության շատ լայն վերաբաշխում անել»,- ասաց Շահնազարյանը։

Նա նաև վստահություն հայտնեց, որ ՍԴ դատավարները չեն համաձայնվի վայր դնել իրենց լիազորությունները. « Տեսնենք՝ ինչ կլինի, ես վստահ եմ, որ ՍԴ դատավորները իրենց արժանապատվությունը չեն վաճառի, որովհետեւ դա վաճառք է։ Դատավորները պետք է հասկանան, որ սա իրենց մարդական դիրքն է, որը լքելու իրավունք չունեն»։

2020թ. լինելու է ծանր տարի քաղաքական պայքարի առումով

«Հայաստանում որեւէ ղեկավար երբեւէ այքան մեծ իշխանություն չի ունեցել։ Ես ավելի քան, վստահ եմ, որ հաջորդ տարին լինելու է բավական ծանր տարի, ոչ միայն տնտեսական, սոցիալական իմաստով, հենց քաղաքական պայքարի առումով է լինելու շատ ծանր եւ ես ավելին կասեի՝ դա լինելու է վճռորոշ տարի։ Հասարակության այս բաղդատումը, բեւեռացումը, որը անընդհատ այս իշխանությունը տանում է, հիմա արդեն արտահանել է Արցախ, դա մտել էի նաեւ բանակի մեջ տարբեր աստիճանի, տարբեր տեղերում։ Սա մեծագույն սպառնալիքն է, որ կա, որովհետեւ սա արվում է, որ հանկարծ չկրկնվի այն ազգային միասնությունը, որ եղավ 2016 թվականի ապրիլին, եւ բոլորս նույնիսկ զարմացած էինք եւ հպարտացած էինք դրանից, որ անկախ մեր ներքին տարաձայնություններից՝ մենք այս հաչցերում բոլորս միասնական ենք եւ ըստ էության այդպես էլ եղել է։ Սա է փոձելու ջարդել՝ անդհատ վարկաբեկել նրանց, ովքեր իրենց հետ չեն ,եւ իշխանությունը պատրաստ է ցանկացած ստորությունների միայն թե վարկաբերկի»,- ասաց Շահնազարյանը՝ հիշեցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի պատմությունը, որը նմանեցրեց ռեյդերային հափշտակմանը:

Նրա գնահատմամբ՝ մարդիկ ոչ թե մտավախություն ունեն ռեպրեսիաների, բռնությունների, այլ որ այնպիսի կեղծ լուրեր են իրենց մասին տարածվում. «Բայց հիմա շատ շատերը դրանով էլ են անցել։ Իշխանությունները նաեւ մտահոգված են, որ տեսան հսկայական քանակությամբ գործիչներ ու մարդիկ կան, որոնք թքած ունեն, նրանք պատրաստ են բանտարկության։ Սա նույնպես նրանց վրա էապես ազդել է»:

Դատ չկա, սա դատաստան է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։

Անդրադառնալ մարտի 1-ի դատավարությանը՝ նա ասաց. «Մի հարց տամ․ մարտի 1-ի դատավարությունից ու նախաքննությունից դուք որեւէ նոր բան իմացա՞ք մարտի մեկի դեպքերի մասին։ Մի նոր բան կա, պարզվեց, որ կրակ է բացվել նաեւ ոստիկանների վրա։ Բայց վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ գրեթե ամբողջությամբ բացահայտված է մարտի 1-ի գործը: Այդ դեպքում նախաքննության մարմինը նրան ուղղակի պարտավոր էր հրավիրել եւ ցուցմունք վերցնել՝ ինչն է հայտնի։ Բայց պարզվեց՝ ոչինչ հայտնի չէ։ Շահարկելով զոհրեին, նույնը կփորձեն հոկտեմբերի 27-ով անել՝ սա բացարձակապես քաղաքական նպատակ է հետապնդում»։

Ինչ վերաբերում է իր եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարաբերություններին, ապա, ըստ Շահնազարյանի, իրենց միջև առկա հակասությունները եղել են հրապարակային. « Ինչ հակասություններ որ եղել են իմ եւ Քոչարյանի միջեւ, եղել են հրապարակային, բայց որեւէ օտար, որեւէ ադրբեջանցի չէր կարող դրա մեջ խառնվել երբեք։ Այս իշխանությունը, քանի որ տար իշխանություն է, նա նույնպես իրավունք չունի այդտեղ խառնվել։ Երկրորդ, այսօր տեսակների պայքար է։ Մինչեւ 18 թվականը Հայաստանում նույն տեսակի մեջ եղել է անզիջում պայքար, բայց հիմա, երբ արտաքին վտանգ կա, որը ներքինով է արդեն արտահայտվում, որովհետեւ այս իշխանությունը դրսի կողմից կառավարվող եւ ղեկավարվող իշխանություն է, այստեղ այդ հարցերը բացարձակապես կարեւոր չեն այդ վտանգը շատ ավելի մեծ է։ Ինչպես Արցախյան պատերազմը, մինչեւ 2016 թ. ապրիլը ներքին հարցերը կապ չունեին, հիմա սա էլ կապ չունի։ Երրորդ, դատ չկա, սա դատաստան է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Որեւէ մեկը չկա, որ ասի, որ դատը պիտի չլինի։ Այս ամենը արվել է միայն նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեն։ Ուրիշ դատավարություն չի գնում, նորություն չկա, ոչինչ չկա։ Եթե հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի հետ վարվի այնպես, ինչպես այս իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի, ես Նիկոլ Փաշինյանի իրավունքներն էլ եմ պաշտպանելու, կարող եք չկասկածել։ Երբ անցյալ տարի, հենց իշխանափոխությունից անմիջապես հետո այս մարտի 1-ի գործը վերաբացվեց, ես հայտարարել եմ, որ պետք է լինի միջազգային քննություն, այն ինչ հենց մարտի 1-ից հետո եմ ես պահանջել։ Այլապես հաջորդ իշխանությունն է գալու, փորձելու է հակառակը անել։ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի կողմ է եղել, նա իրավունք չունի դա անել: Այն ինչ կատարվում է խայտառակություն է եւ այստեղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հարցը չի, այստեղ անձի խնդիր չկա, մենք գնում ենք դեպի բռնատիրություն։ Եթե Սերժ Սարգսյանի օրոք կարելի է համաձայնել, որ թույլ ավտորիտար ռեժիմ էր, հիմա արդեն մենք գնում ենք բռնատիրության»։

Ընդդիմությունը դեռ չունի ընդհանուր քաղաքական օրակարգ

Շահնազարյանի խոսքով՝ այսօր խրամատի այս կողմում կան բազմաթիվ բավական ակտիվ ուժեր, բայց ցավոք սրտի առայժմ չկա ընդհանուր քաղաքկան օրակարգ։

«Դա մեր բոլորի խնդիրն է, կոնսոլիդացված քաղաքական օրակարգ է մեզ պետք ,եւ հենց որ այդ օրակարգը ձեւավորվեց, այս իշխանությունը իր մեջ ընկնելու է միանգամից։ Բայց մի քանի կարեւոր խնդիրներ կան։ Մասնավորապես այս իշխանությունը ընկնելով ոչ մի դեպքում իր հետ պետությունը չպետք է տանի, որովհետեւ Փաշինյանը ասում էր կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Իր շատ անառողջ մտածելակերպը հետեւյալն է․ ինչի՞ս է պետք այն Հայաստանը, որտեղ ես չեմ ղեկավար։ Ամեն ինչ չափազանց խորն է, եւ երբ նայում ես՝ աշխարհում ինչ է կատարվում, իսկ Հայաստանում ինչն են փորձում հասարակությունում քննարկման առարկա դարձնել՝ Ջինգլ բելս, խոզի բուդ, այս իրավիճակը երկար չի շարունակվելու։ Ես հավատում եմ, որ մեր հաարակության այն հատվածը, որ դեռեւս թմբիրի մեջ է, նույնպես սթափվելու է։ Խորհրդային անեկդոտ կար, ասում են՝ թերթ առնո՞ւմ ես, ասում է՝ բա ո՞նց իմանամ, որ լավ եմ ապրում։ Այս վերջերս մեկը ինձ հիշեցրեց, ասեց՝ ես Փաշինյանի ելույթը լսում եմ, որ իմանամ, որ ես լավ եմ ապրում»,- ասաց նա։

Ըստ Շահնազարյանի՝ իշխանության ձգտումն է ոչնչացնել ամեն ինչ, մոռանալով, որ 7000 տարվա պատմություն ունենք. «Վերջին տարիներին ստեղծվել էին էվոլուցիոն զարգացման ինչ-որ էլեմենտներ, բայց տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, պաշտպանենք պետականությունը այս իշխանութուններից եւ այս ամենից եթե մենք դուրս եկանք առանց մեծ կորուստների, մենք կլինենք շատ ու շատ ավելի ամուր»։