«Թղթերը չեն վերցնում, ասում են՝ ուզում եք Ամանորին ստեղ քնե՞նք».Գյումրիի ավտոմաքսատանը վարորդներն անելանելի վիճակում են
Գյումրիի ավտոմաքսատան աշխատակիցները եւ բրոկերները ֆիզիկապես չեն հասցնում սպասարկել, հերթերը շատ են, իսկ դեկտեմբերի 31-ին մնացել է 1 օր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Արմեն Բարսեղյանը։
Նա պատմեց, որ արդեն 1 օր է, որ հերթի մեջ սպասում է իր 4 ավտոմեքենաների մաքսազերծմանը, եւ հույս չունի՝ արդյոք կհասցնի բոլորը մաքսազերծել մինչեւ 2020 թվականը։
«Երբ աջ ղեկով մեքենաները ներմուծում ենք Հայաստան պետք է չերեզ բրոքեր թուղթ լրացնենք եւ ներկայացնենք, հիմա բրոկերները թուղթը չեն վերցնում, ասում են՝ տեղ չունենք, ֆիզիկապես չենք հասցնում, ուզում եք Նոր տարուն ստեղ քնե՞նք։ Ես հիմա չգիտեմ՝ մեքենաներս ինչ անեմ։ Այս պահին ունեմ 4 մեքենա, բայց իմ նման շատ մարդիկ կան հիմա այստեղ։
Աջ ղեկով մեքենաների վարորդները բրոքերի հետ են աշխատում, եթե ձախ ղեկով ավտոմեքենաների վարորդները գնում են մաքսատուն, մենք պետք է բրոքերի հետ պայմանագրեր կնքենք ու այնտեղից մեզ փաստաթղթեր տրամադրեն։ Մենք այդ փաստաթղթերը տանում ենք ավտոմաքսատուն, այնտեղ պեչատում են, հետո նորից բերում ենք բրոքերին ենք տալիս, սպասում ենք 7-8 ժամ, որ բրոկերը թուղթ տա, հետո էլ սպասում ենք մինչեւ մեքենան տան ու տանենք ղեկը փոխենք»,- ասաց Արմեն Բարսեղյանը: Նա հավելեց, որ բրոքերի պատճառով հիմա անելանելի իրավիճակում է, քանի որ իր թղթերը չեն վերցնում:
Նա ասաց, որ ավտոներկրողները բրոքերին նույնպես գումար են վճարում. «Սկզբից վճարում էնք 15 հազար դրամ, հետո դարձավ 20 հազար դրամ, հիմա արդեն՝ 40 հազար։ Այն ժամանակ մեքենան երբ բերում էիր, քեզ տալիս էին 10 օր ժամանակ, որ մաքսազերծեիր մեքենադ։ Հիմա մտնում ես Հայաստան, ասում են՝ մինչեւ ամսի 31-ը պիտի մաքսազերծես, եթե չհասցնես առնում ես նոր գներով։ Իսկ նոր գներն ահավոր թանկ են»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ավտոմեքենա ներկրելիս մաքսային վճարները չկատարելու դեպքում կգործեն 2020 թվականի նոր դրույքաչափերը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը