ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք է բացահայտել
ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք է բացահայտել:
Այս առնչությամբ, ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին եւ որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումների դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության բաժնի 3 աշխատակիցներ, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, տնտեսվարող սուբյեկտում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատողներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, որեւիցե միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու ուղղությամբ, ընդհակառակը՝ նախնական համաձայնությամբ, յուրաքանչյուր չգրանված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանքից խուսափելու համար, 2019 թ. հոկտեմբերին ձեռնարկատերից պահանջել եւ ստացել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար ամսեկան պահանջել են 50.000 ՀՀ դրամի կաշառք: Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նշված պաշտոնատար անձանցից մեկը 2019 թ. նոյեմբերին ձեռնարկատերից որպես կաշառք ստացել է եւս 50.000 ՀՀ դրամ, իսկ վերջին դեպքում՝ 2019 թ. դեկտեմբերի 26-ին, պահանջված 100.000 ՀՀ դրամը ստացվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ ձերբակալվել:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ հանցավոր համաձայնության մասնակից պաշտոնատար անձանցից եւս մեկը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ երրորդ հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար։
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ընթացքում բոլոր հանցադեպերը բացահայտելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim