Հրայր Թովմասյանի սանիկը Նոր Տարին տանը կդիմավորի
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է։ Դատական հաջորդ նիստը կկայանա 2020 թվականի հունվարի 8-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի փոխանցմամբ, երեկ շուրջ 3 ժամ տեւած դատական նիստը շարունակվել է այսօր եւ հետաձգվել։ «Բավականին ծանր նիստեր էին , հավատացեք, այդ 6.5 ժամերի ընթացքում շատ ծանր աշխատանք է տարվել , որը պետք է շարունակվի։ Մենք գտնում ենք, որ ակնհայտ անհիմն է միջնորդությունը եւ կալանավորելու որեւէ հիմքեր չկան»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Տիգրան Աթանեսյանը դատարանում բարձրացրել է նաեւ դատավոր Գագիկ Պողոսյանի եւ Նորայր Փանոսյանի դեմգործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանի մտերմությանն առնչվող հարցը։ «Դատավորն ասաց, որ այդ անձին ճանաչում է, բայց նրա հետ մտերիմ չէ։ Չեմ կարծում, որ ընկերոջից կհրաժարվեր, դա բարոյական նորմերի կոպիտ խախտում կլիներ, մենք ասացինք, որ հավատում ենք իրեն եւ ինքնաբացարկ չենք ներկայացնի»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, «Փաստինֆո»-ին հայտնի էր դարձել, որ դատավոր Պողոսյանը հանդիսանում է Հրայր Թովմասյանիսանիկ Նորայր Փանոսյանի դեմ սույն գործով ցուցմունք տալու դիմաց կալանքից ազատված Տարոն Թովմասյանիմտերիմ ընկերը։ Շաբաթներ առաջ մամուլը գրել էր, որ Տ. Թովմասյանը սպառնալիքների ներքո ցուցմունքներ է տվել Սահմանադրական դատարանի նախագահի դեմ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim