Արտակարգ դեպք Երեւանում. հրդեհ է բռնկվել Երևանի քննչական վարչության պետի որդու Mercedes-ում
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 02։00-ի սահմաններում արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում այրվում է Mercedes մակնիշի 01 RF 101 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է նույն փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռաֆայել Ֆարխոյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ֆարխոյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանի որդին է։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար մեքենայում առաջացած հրդեհի պատճառը:
Տեղի ունեցածը գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում է, թե անզգուշության հետևանքով առաջացած հրդեհ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս