Դանակահարություն Երևանում. տղամարդու վնասվածքը կրծքավանդակին է եղել
Հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանությանը, որտեղ այժմ փորձում են պարզել կատարվածի մանրամասները։
Դեկտեմբերի 28–ին, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ մոտ 45-ամյա մի տղամարդ։ Նա դանակահարված վիճակում է եղել, վնասվածքը՝ կրծքավանդակին։
Բժիշկներն արդեն վիրահատել են նրան։ Տղամարդու կյանքը հաջողվել է փրկել։
Տեղեկությունը բուժհաստատությունից հաղորդվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողներ։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել տղամարդու հետ, և ինչ հանգամանքներում է նա վնասվածք ստացել։
Իրավապահները փորձում են պարզել կատարվածի մասնրամասները։

















































