Հրայր Թովմասյանի նկատմամբ չպետք է կիրառվեր որևէ խափանման միջոց. Արա Ղազարյան
Զարմանալի էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել խափանման միջոց: Ինձ շատ զարմացրեց դա, որևէ մեկը կարծում է՝ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Ծիծաղելի է ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց ընտրել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Պետք է հաշվի առնել, որ խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին է։ Ինչ-որ մեկը կարծում է, որ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ սա արդեն անօրինականության հարց է։
Ըստ բանախոսի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ չպետք է կիրառվեր որևէ խափանման միջոց: Ինչ վերաբերում է մեղադրանքի առաջադրմանը, ապա ըստ Ղազարյանի, կարծես թե օրենքի տառը պահպանված է. «Սակայն Հրայր Թովմասյանի մասին շատ անձնավորված հայտարարություններ են հնչեցվել, որը թույլ է տալիս մտածել, որ այս ամենը զուտ քրեական դատավարություն չէ, այլ ուղղակի արվում է նրան պաշտոնից հեռացնելու համար»։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Ղազարյանը պատասխանեց, որ սպասելի էր, որ նախագահը պետք է ստորագրեր։
«Ինչո՞ւ չպետք է ստորագրեր։ Նախագահի լիազորություններն էին։ Ընդհանրապես նախագահը պետք է լիներ արբիտրի դերում, բայց այս դեպքում նախագահը այնքան էլ հակված չէ գործադիր իշխանությանը հակառակ որոշումներ կայացնելուն»,- նշեց նա։
Հիեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը