Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Հայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճը Սևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինի Բանակցությունները չեն նշանակում հանձնվել «2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակել Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական «Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել «Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին

«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հայաստան

«Չմոռանանք, որ գրիպը կարող է բարդություններ առաջացնել»․ Սուր շնչառական վարակները՝ հանրապետության տարածքում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 26-ին սուր շնչառական վարակներով բուժօգնության է դիմել 752 մարդ, հոսպիտալացման դեպքերը 525-ն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Վերջինիս խոսքով ՝ դիմողների 80-90 տոկոսը երեխաներ են։

Նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակների դեպքերի նվազում է նկատվում, սակայն, մասնագետը նշում է, որ հիմնական դիմելիության բարձրացում նկատվում է տոներից հետո․

«Դրանք հիմնականում այն անձինք են, ովքեր, ախտանշանները նկատելով, միջոցներ չեն ձեռնարկել, չեն դիմել բժշկի ու արդեն տոներից հետո բարդացած ձեւով դիմում են ստացիոնար կազմակերպություններ։ Հետեւաբար՝ ամանորյա տոներին եթե ունեք գրիպանման երեւույթներ՝ հազ, փռշտոց, քթից արտահոսք, ուղղակի խնդրանք եւ պահանջ, հյուրընկալություններից զերծ մնալ, քանի որ դուք ստեղծում եք պայմաններ նոր դեպքերի արձանագրման, իսկ եթե նրանց մեջ կան երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդներ, նորածին երեխաներ, նրանց դեպքում ռիսկը բավական մեծ է»։

Մասնագետը հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել եւ անհարկի հակաբիոտիկներ չընդունել, քանի որ գրիպը, շնչառական վարակները հակաբիոտիկներով չեն բուժվում։

«Եթե օրգանիզմում արդեն կա վիրուս, իմուն համակարգը արդեն ճնշված է լինում, ապա հակաբիոտիկները եւս ճնշում են այն ու բաց տարածք եք ստեղծում վիրուսի համար։ Ախտանշանների ի հայտ գալու դեպքում առաջին խորհուրդը հեղուկներ օգտագործելն է՝ոչ գազավորված, մուրաբաներով թեյեր, սենյակային ջերմաստիճանի ջուր, որովհետեւ վիրուսը թույն է արտադրում, իսկ մենք հեղուկների միջոցով այն դուրս ենք բերում օրգանիզմից։ Եթե 3 օրվա ընթացքում ձեր իսկ ձեռնարկած միջոցների արդյունքում բարելավում չի դիտվում, ապա պետք է դիմել բժշկական օգնության», - նշում է Թորոսյանը՝ հավելելով, որ գրիպը կարող է բարդություններ առաջացնել, հատկապես եթե մարդն ունի որեւէ խրոնիկ հիվանդություն, գրիպը կարող է հրահրել հիմնական հիվանդությանը, եւ խնդիրներ առաջանան հենց այդ հիվանդության հետ կապված։

Երեխաների դեպքում, մասնագետի խոսքով, այլ մոտեցում է պետք ցուցաբերել եւ իհարկե, չշրջանցել առաջնային օղակը՝ պոլիկլինիկաները․

«Նրանց դեպքում անպայման պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ, եւ եթե մանկաբույժը կգտնի, որ պետք է բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում, նոր երեխային տեղափոխել ստացիոնար բուժման։ Խնդրում եմ՝ պոլիկլինիկ օղակը չշրջանցել, քանի որ եթե ձեր երեխան չունի վարակ, հիվանդանոց տանելով մյուս երեխայից կարող է վարակվել։ Այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունը դիմել է Քաղաքապետարան, որպեսզի պոլիկլինիկաներում հերթապահություն անցկացվի»։

«Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի» ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը՝ խոսելով սննդային թունավորումների մասին, նշում է, որ ոչ հետեւողականության դեպքում կարող են բարդ խնդիրների առաջ կանգնել․

«Սննդային թունավորումների ախտանշանները իրար շատ նման են, եւ կարող է ունենանք լուրջ հիվանդություններ, հետեւաբար՝ եթե կան ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, հատկապես բուտուլիզմի դեպքում՝ երկտեսություն, կլման ակտի խանգարումը, անմիջապես դիմեն բժշկի, մեկ ժամ առաջ․․․ կարող ենք ունենալ բավականին բարդ իրավիճակ»։

Ռոմելա Աբովյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ տոներին սննդի պահման պայմանների եւ սնունդը չչարաշահելու մասին։

«Ճիշտ սննդամթերքներով, ճիշտ չափաբաժնով, ճիշտ պատրաստմամբ կարող ենք ապահովել մեր ճոխ սեղանները, բայց սնունդը սեղանին չմնա 7-10 օր կամ այդ բուդը 2 ամիս անընդհատ չօգտագործվի, եթե ցանկություն կա, կարելի է կրկնել պատրաստման պրոցեսը», - եզրափակեց նա։