Այսօր չեմ բացառում, որ կարող եմ քաղաքականության մեջ լինել. Լեւոն Քոչարյան
Եթե 2 տարի առաջ հարցնեին հնարավո՞ր է քաղաքականության մեջ լինես, երեւի թե կբացառեի, այսօր չեմ կարող բացառել դա։ Անկախ նրանից, թե հայրս որտեղ է գտնվում, չեն կարողանոլու նրան զերծ պահել քաղաքական պրոցեսներից։ Այս մասին 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք պատրաստվո՞ւմ են գործարքի մեջ մտնել գործող իշխանության հետ, քանի որ Ալեն Սիմոնյանն այդպիսի հայտարարություն էր արել եւ նշել նաեւ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Ձեր նշած անձը սուտ է ասում, չկա նման բան։ Եթե ինչ որ մեկին թվում է, որ հորս կալանավորելով, բանտում պահելով պետք է դրանով մենք փորձենք, ինչ որ գործարքի գնալ, ուղղակի շատ պրիմիտիվ մարդիկ են ու չեն ճանաչում, ոչ հորս, ոչ էլ մեր ընտանիքին։ Մեր պայքարն այստեղ զուտ մի մարդու ազատության պայքար չէ, այստեղ ավելի լուրջ հարցեր են դրված»։

















































