«5-րդ ալիքի» աշխատակիցները պատրաստ են երաշխավորել նրա սեփականատիրոջ ազատ արձակման համար
«5-րդ ալիքի» աշխատակիցները կազմակերպել են ստորագրահավաք՝ գլխավոր դատախազություն դիմելու համար, դրա սեփականատիրոջը անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 27-ին ասաց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

















































