Այս քայլերով փորձ է արվում ճնշման փորձ կատարել ՍԴ դատավորների վրա. Էլինար Վարդանյան
Օրենքն ի սկզբանե անընդունելի էր, դրանով հնարավորություն է տրվում Սահմանադրական դատարանը դարձնել իշխանությանը կցորդ մարմին: Այս մասին ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը: Նա խոսեց նաև հետագա սպասվող հնարավոր սցենարների մասին:

















































