«Գազելի» մեջ խցկված. ԱԺ նախագահը մի քանի անգամ իրենց պարգևատրելուց հետո խնայել է ֆուրշետի հարցում
«Իրավունք» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիներին, թե «երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկետանց սնունդ ուտել» եւ խոստանում, որ այս տարի մշակութային կյանքը Ամանորին ակտիվացնելու են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ ունենան՝ սեղանների շուրջ անցկացնելու:
Ազգային ժողովում սեղաններից չէին «պոկվում» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:
Այս տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել էր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորել միանգամից՝ ԱԺ ոսկեզօծ դահլիճ հրավիրելով լրագրողներին, խորհրդարանի աշխատակազմին ու պատգամավորներին:
Հավանաբար, մի քանի անգամ իրենք իրենց պարգեւատրելուց հետո խորհրդարանական ղեկավարությունը որոշել էր խնայել ֆուրշետի վրա ու մի սեղանով ճանապարհել բոլորին:
Ինչեւէ, գոնե մեկ անգամ Ազգային ժողովի տվյալ դահլիճում եղած մարդիկ կփաստեն, որ միայն լրագրողները եւ խոսնակները հազիվ էին տեղավորվում նախորդ տարիներին, իսկ այս դեպքում՝ տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է խցանման մեջ: Տեղաշարժվելու ոչ ելք կար, ոչ հնար: Առանձնապես ԱԺ նախագահն էլ չշրջեց ու բաժակ չբարձրացրեց լրագրողների հետ, մնաց տեղում կանգնած՝ սպասելով, թե ով իրեն կմոտենա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել