Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է օտար երկրների շահերը. չենք ուզում մաս կազմել այն կառույցին, որի ղեկավարը օտարերկրյա գործակալ է. ՀԱՍԱԿ ներկայացուցիչներ (տեսանյութ)
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է օտար երկրների շահերը: Մենք չենք ուզում մաս կազմել այն կառույցին, որի ղեկավարը օտարերկրյա գործակալ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
«Հանրային խորհրդից մեր դուրս գալու պատճառը Ստյոպա Սաֆարյանն է, նրա անձը: Հանրային խորհուրդը կառույց է, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի շահերը, հետաքրքրությունները, Հանրային խորհրդի աշխատանքները կոորդինացնողը՝ ղեկավարը պետք է լինի անձնավորություն, որը կապ չունի օտար երկրների ուժերի հետ, հիմնադրամների հետ: Կառույցը՝ նրա ղեկավարությամբ, չի կարող սպասարկել հայաստանյան քաղաքական-հասարակական շահերը: Ցավում եմ, որ ՀԽ-ն արդեն գտնվում է շատ վտանգված փուլում: Մեր երկիրը զավթել են նմանատիպ մարդիկ»,- նշեց Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ Ստյոպա Սաֆարյանի հիմնադրած և ղեկավարած հասարակական կազմակերպությունը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ), ֆինանսավորվում է ամերիկյան National Endowment for Democracy (Ժողովրդավարության ազգային հիմնադրամ) հիմնադրամի կողմից:
«Բնականաբար, եթե նա ստանում է օտարերկրյա ֆինանսավորում, պետք է սպասարկի այդ նեղ քաղաքական-հասարակական շահերը: Քաղաքական առումով այդ հիմնադրամը հայտնի Սորոսի հիմնադրամից որևիցե կերպ չի տարբերվում: Ի դեպ, այս հիմնադրամն արգելված է շատ երկրներում»,- նշեց կուսակցության նախագահը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Կառավարության որոշմամբ Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ: Այս նշանակումից հետո ՀԽ անդամներ Հարություն Մեսրոբյանն և Լարիսա Ալավերդյանը դադարեցրին իրենց անդամակցությունը խորհրդին։ Նախօրեին էլ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում էին, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը:
Արման Ղուկասյանն անհասկանալի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԽ նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի թեկնածության առաջադրումը:
«Կամ վարչապետը անկեղծ չէ երկրի պետական կուրսի հարցում, երբ անընդհատ նշում է՝ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական, կարևորագույն նշանակություն ունեն, կամ երկրի ղեկավարը մոլորության մեջ է: Հետաքրքիր է՝ պարոն Սաֆարյանը հիմա կիսո՞ւմ է մեր երկրի արտաքին կուրսը, թե ոչ»,- ասաց նա:
ՀԽ նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը, արձագանքելով «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչների՝ կառույցը լքելու մասին հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սարսափ է, երբ իմանում ես, թե ինչ անձեր ու կազմակերպություններ են անդամակցել Հանրային խորհրդի հանձնաժողովներին»: Նա նաև գրել էր, որ հարյուրավոր մարդիկ ցանկանում են վերադառնալ կամ անդամակցել ՀԽ-ին:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հակադարձում է. նա նշում է, որ իր տեղեկություններով՝ 100-ավոր մարդիկ ցանկանում են լքել Հանրային խորհուրդը հենց այն պատճառով, որ Ստյոպա Սաֆարյանն է ղեկավարելու այն:
«Ինձ համար սարսափ է, որ այդպիսի անձնավորություն, որն անհիմն հայտարարություններ է անում, ղեկավարելու է նմանատիպ կարևոր կառույց: Ստյոպա Սաֆարյանին կոչ կանեմ, որ հարմարվի իր ստատուսի հետ, նա այլևս վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը չէ, այնպես է ստացվել, որ նա Հանրային խորհրդի ղեկավարն է, և «ուրախ եմ, որ ոմանք դուրս են գալիս Հանրային խորհրդից», նա իրավունք չունի նման բաներ ասելու, որովհետև իրեն դուր գա, թե չգա, ներկայացնում է բոլոր հասարակական կազմակերպությունների շահերը, Հանրային խորհուրդը դրանով պետք է զբաղվի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը