Վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակում քննարկում է նախկին գլխավոր դատախազի խափանման միջոցի հարցը
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Գևորգ Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը։ Նրա փոխանցմամբ՝ դատարանը խորհրդակցական սենյակից դուրս կգա դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15։30-ին։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին, սակայն միայն 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրան մեղսագրվող հոդվածները։ Ըստ այդմ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։
Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվել է դեկտեմբերի 4-ին։
Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները։ «ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար»,-ասել է նախկին գլխավոր դատախազը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել