Հայաստանն ավելացնում է պաշտպանական բյուջեն. ԳՇ պետ
Հայաստանի ռազմական բյուջեն ավելանում է։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Եվ միեւնույն է, մենք ավելին ենք ուզում»,- շարունակել է գեներալը։ Նրա խոսքով՝ պետական դոտացիաներին զուգահեռ իրականացվել է միջոցների վերաբաշխում, եւ հաջողվել է ավելի շատ միջոցներ հատկացնել սպառազինությունների գնմանը։ Բացի այդ, կնքվել են երկարաժամկետ համաձայնագրեր վարկով գնելու համար։ «Դրանք, օրինակ, ավտոտրանսպորտային միջոցներն են, անմիջապես ստացանք, բայց վճարելու ենք աստիճանաբար։ Հաջողվել է նաեւ խնայել։ Եթե շատ պետք է լինում, դիմում ենք կառավարությանը։ Ինչպես, օրինակ, դա արվեց «Սու 30» կործանիչները գնելիս»,- ասել է գեներալը։
Նա նաեւ ընդգծել է, որ հայկական կողմը զարգացնում է սեփական արտադրությունը եւ նախապատվությունը տալիս է տեղական արտադրանքին։ Խոսքը կապի միջոցների, զրահատեխնիկայի եւ հեռահար սպառազինության նորոգման մասին է։

















































