«Պետք չի փախչել, պետք է ընդունել, որ տեղի է ունեցել սխալ». Վարչապետը՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Վերջին օրերին լայնորեն քննարկում է ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքը, եւ մենք ոստիկանապետի պաշտոնակատարի հետ այս թեմայով քննարկում ունեցել ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ԵՊՀ ուսխորհրդի նախագահին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դեպքին:
«Պետք չի փախչել, պետք է ընդունել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետեւից պետք է բերի հետեւանքներ: Հանրության մոտ պետք է կասկած չմնա, որ մենք ուզո՞ւմ ենք այդպես լինի, թե՞ աշխատում ենք, որ այդպես չլինի:
Մենք ունենք երկու վիճակ. մի կողմի կա չափազանցված ագրեսիվության պրոբլեմ, եւ երբ իրավիճակներ են գալիս եւ հետւողականորեն այդ ագրեսիվության երեւույթների դեմ պայքարում ես, սկսվում է համակարգում չափազանցված պասիվության պրոբլեմ: Այսինքն մի դեպքում մարդը միջամտություն է անում ավելին, քան պետք է, կամ ընդհանրապես, անհարկի գործողություններ է անում, եւ երբ արձանագրվում է բարձր ղեկավարության անհամաձայնությունը, հանկարծ կարող է հանգեցնել նրան, որ աչքների առաջ գողություն տեղի ունենա, ասի՝ ինչի՞ս է պետք, հենա մեկին ծառայողական քննություն են անում, մյուսին գործից հանեցին»,-ընդգծեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը