Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Հայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճը Սևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինի Բանակցությունները չեն նշանակում հանձնվել «2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակել Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական «Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել «Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին Երեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին Գերչեքը

Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղաԿարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրևանը պատրաստվում է COP17-ինԵրեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համարԲացառել վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորումՎրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews
Հայաստան

Արմեն Սարգսյանը Սահմանադրության երաշխավորից դարձավ քաղաքական բռնաճնշումների պարագլուխ. իրավապաշտպան

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին աբսուրդային օրենքը ստորագրելով՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դարձավ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ գործադրվող ռեպրեսիոն գործընթացների սկիզբն ազդարարող կոճակը սեղմողը։ Արմեն Սարգսյանն այլևս ոչ թե Սահմանադրության երաշխավոր է, այլ քաղաքական բռնաճնշումների պարագլուխ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Արմեն Սարգսյանը տեղյակ էր, որ մասնագիտական առումով այդ նախագծի շուրջ առկա են լուրջ մտահոգություններ, և գոնե իրեն ապահովագրելու համար կարող էր ուղարկել Սահմանադրական դատարան: Նա նույնիսկ դա անելու համարձակություն չգտավ իր մեջ»,-ասաց նա:


Բաբայանի գնահատմամբ՝ այս օրենքը ոտքից գլուխ հակասահմանադրական է, և դրա միակ նպատակը ճնշումների ու հետապնդումների միջոցով Սահմանադրական դատարանի վրա իշխանություն հաստատելու Փաշինյանի ձգտումն է։

«Անցնող տարվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է Հայաստանի քաղաքական իշխանությունը հալածում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Ինչպես էին ձերբակալվում ու կալանավորվում նրա մտերիմները, հարցաքննվում դուստրերը, խուզարկություն իրականացվում նրա ծնողների տանը և այլն։ Հրայր Թովմասյանը չերկնչեց, չընկրկեց և տեղի չտվեց իշխանությունների ապօրինի պահանջներին։ Հիմա Փաշինյանի թիմը փորձում է գրոհել Սահմանադրական դատարանը այլ տեղից։ Վստահ եմ, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից իշխանությունների թիրախում հայտնվելու են Սահմանադրական դատարանի մնացած դատավորները։ Նրանց էլ են ճնշելու, նրանց հարազատներին էլ են ձերբակալելու, նրանց ընտանիքի անդամներին էլ են հալածելու… Մի խոսքով, կիրառելու են 37թ. Հատուկ բռնաճնշումների ողջ մեխանիզմը։ Իսկ այս օրենքն այն «փրկօղակն» է, որը, ըստ փաշինյանական տրամաբանության, թույլ կտա ՍԴ դատավորներին ազատվել այդ դժոխքից»,-ասաց նա:

Արսեն Բաբայանը համոզմունք հայտնեց, որ ՍԴ դատավորներից ոչ ոք չի լքի իր խրամատը և կմնա Սահմանադրական դատարանի անդամի իր՝ ամեն իմաստով բարձր կոչման մեջ։

«Անցնող տարվա ընթացքում այդ մարդիկ մեկ անգամ չէ, որ ապացուցել են պետական արժեքներին և ընդհանրապես պետության գաղափարին իրենց հավատարմությունը։ Վստահ եմ՝ այսուհետ էլ նրանք կմնան այդ դիրքում։ Խնդիրը նրանց մեջ չէ։ Խնդիրը, կրկնում եմ, այն է, որ նախագահ Արմեն Սարգսյանի թողտվությամբ այդ մարդիկ դարձան իշխանական բռնաճնշումների թիրախ։ Ու եթե վաղը ՍԴ դատավորների հարազատներին, երեխաներին ու ծնողներին սկսեն հարցաքննել, քրեական գործեր հարուցել նրանց դեմ և այլն, իմացեք, որ պատասխանատուն Արմեն Սարգսյանն է»,-հավելեց նա։