Խորհրդարանական ընդդիմության ակտիվությունն էապես աճել է
5-րդ գումարման Ազգային ժողովում, որն աշխատել է 2012-2017 թվականներին, ներկայացվել է 6 խմբակցություն: Այդ տարիների ընթացքում ընդունվել են 1422 օրինագծեր եւ որոշումներ: Այս մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնել է կամ հանդես է եկել որպես 35 օրինագծերի համահեղինակ:
«6-րդ գումարման խորհրդարանը գործել է 2017 թվականից մինչեւ 2019 թվականի սկիզբը: 4 խմբակցություն է ներկայացվել: Ընդունվել է 726 օրինագիծ: Խորհրդարանական ընդդիմությունը 1,5 տարում նախաձեռնել է կամ հանդես է եկել որպես 9 օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ»,- հիշեցրեց Մակունցը, որից հետո սկսել գովել նոր «հեղափոխական» խորհրդարանը: Նրա խոսքով՝ 7-րդ գումարման խորհրդարանում ներկայացվել է 3 խմբակցություն, եւ մեկ տարում ընդունվել են 367 օրինագծեր եւ որոշումներ, որոնցից 30-ը նախաձեռնվել է կամ ներկայացվել խորհրդարանական ընդդիմության կողմից: «Գնահատելով առկա տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմությունն ավելի ակտիվ է եղել, քան նախկինում: Եվ մենք տեսնում ենք, որ անցած 5 տարում այն նախաձեռնել է կամ հանդես է եկել որպես 35 օրինագծերի համահեղինակ, այն դեպքում, երբ վերջին 1,5 տարում՝ որպես 30 օրինագծերի համահեղինակ»,- ասաց Մակունցը՝ նշելով, որ հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում առաջին օրինագիծը ներկայացվել է հենց ընդդիմության կողմից:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել