Դատարանը քննում է Արմեն Թավադանի կալանավորման միջնորդությունը
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման մասին Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին դատարանն սկսել էր քննել Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքը ձերբակալության իրավաչափության մասին։ Այն պահին, երբ քննվում էր փաստաբանի բողոքը, ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց կալանվորման մասին։ Օրենսդրության համաձայն, երկու հարցը՝ որպես փոխկապակցված, քննվում է միաժամանակ։
Արմեն Թավադյանը ձերբակալվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհ Վարուժան Մկրտչյանի քրեական գործով։ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (վկայի կամ տուժածի կաշառում՝ կեղծ ցուցմունքներ տալու նպատակով, հանցավոր խմբի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ)։ Ոստիկանության տվյալներով՝ Վարուժան Մկրտչյանը իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի իրադարձություններից տուժածներից մեկին եւ առաջարկել հրաժարվել տուժածի կարգավիճակից, ցուցմունքներից եւ չգնալ դատական նիստերին՝ ասելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետությունը նրան տրամադրելու է որպես դրամական օգնություն։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել