Մի՞թե վարչապետը կարծում է, որ երբ բղավում է՝ «կկտրենք թաթիկները, կպառկըցնենք ասֆալտին, կծեփենք պատերին», նպաստում է հանրային համերաշխության մթնոլորտին
«Հրապարակը» գրում է. «Անգամ այս նախատոնական օրերին բարությունն ու հանդուրժողականությունը չեն համակում մեր հասարակությանը՝ ատելության, չարության, միմյանց հայհոյելու և վիրավորելու չափաքանակն այլևս անտանելի է դարձել: Բայց հատկապես անտանելի է այն, որ ատելությունից բողոքում են հենց իրենք՝ ատելություն ու չարություն տարածողները: Գուցե մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է նշանակում ատելության խոսքը: Առավել տարօրինակ է, որ դա չի գիտակցում երկրի ղեկավարը՝ վարչապետը:
Երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է, բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և ես՝ անձամբ, գտնվում եմ ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները»:
Ի վերջո, ո՞վ է մեղավոր այս իրավիճակի համար: Մի՞թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ դեմքի չարացած արտահայտությամբ բղավում է՝ «կկտրենք թաթիկները, կպառկըցնենք ասֆալտին, կծեփենք պատերին», երբ խոսում է «վնգստացող ու տեր փնտրող դատավորների» մասին, նպաստում է հանրային համերաշխության մթնոլորտին:
Երբ ատելությունից աղավաղված դեմքով խոսում է Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ականների մասին, ոչ թե ատելություն է տարածում, այլ՝ բարություն: Երբ դատարանով չդատապարտված մարդկանց հասցեին «հանցագործներ» տերմինն է կիրառում և կառավարության նիստում քննարկում չապացուցված մեղադրանքը, անմեղության կանխավարկածի դեմ չի գնում: Երբ իրեն քննադատողներին թշնամի, հակահեղափոխական ու սև է անվանում, համազգային միասնությունն է ամրապնդում: Երբ հրահանգում է բանտերը լցնել իր հակառակորդներով, ամանորյա նվեր է մատուցում հանրությանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել