Շնորհակալություն, ըըը, ի՞նչ էի հարցնելու․ ավագանու անդամը մոռացավ հարցը
Երևանի հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը մոռացավ, թե ինչ էր ուզում հարցնել, երբ եկավ հարց տալու պահը։
«Շնորհակալություն, ըըը, ի՞նչ էի հարցնելու»,- ժպիտը դեմքին ասաց նա։
Հետո Վարդանյանը հիշեց՝ վերելակների մասին էր հարցը։ Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը բացատրեց, որ հանձնարարական ունեն քաղաքապետից և ամեն գնով պետք է հայթայթեն վերելակների նորոգման և ձեռքբերման գումարները։
«Լավ, բարի հայթայթում»,- մաղթեց Վարդանյանը՝ հարուցելով հավաքվածների ծիծաղը։

















































