Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի Վիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ Թրամփին Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով Գվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա
Հայաստան

«Լիդիանը» պաշտպանության համար դիմել է կանադական դատարան և աշխատելու է Ամուլսարի ծրագրի հնարավոր վաճառքի ուղղությամբ

«Լիդիան Ինթերնեյշնլը» տարածել է մամուլի հաղորդագրություն առ այն, որ Ընկերությանը եւ նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» եւ «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի Արդարադատության Գերագույն Դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն։ Նույնանման պաշտպանություն տրամադրվել է նաեւ «Լիդիան Արմենիային»։

CCAA պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք պարտավոր են զերծ մնալ «Լիդիան Ինթերնեյշնլ», «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» եւ նրանց պատկանող մի շարք դուստր ընկեկությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայի» դեմ որեւէ պահանջ ներկայացնելուց։


2018թ․ հունիսից ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով Ընկերությունը զրկված է Ամուլսարի ծրագրի տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Չնայած Ամուլսարի ծրագրի իրականացմանը խոչընդոտող իրավական հիմքերի բացակայության մասին բազմիցս հնչեցված հայտարարություններին, ՀՀ կառավարությունը չի վերացրել ճանապարհների ապօրինի շրջափակումը, ինչի արդյունքում «Լիդիանի» վարկատուները հրաժարվել են երկարաձգել նախկինում հայտարարված Հարկադիր միջոցների չկիրառման պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին։

Աշխատակիցների եւ մատակարարների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը կշարունակվի սովորական կարգով՝ CCAA-ի գործընթացների շրջանակներում։ Ընկերության ղեկավարությունը կշարունակի իրականացնել իր ընթացիկ կառավարումը՝ նախնական որոշման շրջանակներում որպես CCAA վերահսկիչ նշանակված Alvarez & Marsal Canada Inc. ընկերության ընդհանուր վերահսկողության ներքո։

CCAA պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում Ընկերությունը կշարունակի բանակցել վարկատուների եւ այլոց, այդ թվում՝ ՀՀ կառավարության հետ՝ բոլոր շահառուների, մասնավորապես՝ շարունակվող ապօրինի շրջափակման հետեւանքով տուժած հարյուրավոր աշխատողների, կապալառուների եւ մատակարարների համար առավելագույն ընդունելի հանգուցալուծում գտնելու ակնկալիքով։ «Լիդիանը» փորձելու է նաեւ վերջ դնել այն ապօրինություններին, որոնք հանգեցրել են Ամուլսարի ծրագրի տարածքի շրջափակմանը, գտնել Ամուլսարի ծրագրի վերաֆինանսավորման եւ/կամ վաճառքի տարբերակ, կամ ավարտին հասցնել ՀՀ կառավարության դեմ օտարերկրյա ներդրումների հարցով արբիտրաժային գործընթաց սկսելու հետ կապված ֆինանսական քննարկումները։

Ի հավելումն՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն 2019թ. դեկտեմբերի 23-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը եւ ներկայումս դիտարկվում է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակներում: Ապացուցակման վերաբերյալ լսումներն ակնկալվում են 2020թ․ հունվարի սկզբին։

Ինչո՞ւ է Լիդիանը դիմել կանադական դատարան պաշտպանության համար:

Դեկտեմբերի 20-ին լրացել է «Լիդիանի» վարկատուների հետ վարկի մարման ժամկետի հետաձգման պայմանագիրը եւ այն չի երկարաձգվել: Արդյունքում՝ «Լիդիանը» չունի գործող վարկային միջոցներից օգտվելու հնարավորոթյուն եւ վարկատուները կարող էին քայլեր ձեռնարկել իրենց վարկի մարման պահանջները տարբեր միջոցներով բավարարելու համար: Դատարանի պաշտպանությունն արգելում է Ընկերության նկատմամբ որեւէ պահանջի ներկայացում եւ հնարավորություն է տալիս օգտվել նախկինում սահմանափակման տակ գտնվող ֆինանսական միջոցներից:

Դատարանի պաշտպանությունը նաեւ նպատակ ուներ հնարավորություն տալ Ընկերությանը վերանայելու կապիտալի կառուցվածքը եւ ֆինանասական միջոցները, քանի որ ավելի քան 18 ամիս տեւած ապօրինի շրջափակման արդյունքում Ընկերությունը հայտնվել էր անկայուն ֆինանսական իրավիճակում:

Ինչո՞ւ է ընկերությունը դիմել Կանադայի դատարան:

«Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX) եւ ենթարկվում է այդ բորսայի կանոններին եւ Օնտարիո նահանգի արժեթղթերի շուկայի օրենքներին:

Կանադան ճկուն ռեստրուկտուրիզացիայի (ընկերության առողջացման) ռեժիմ ունի, որը հնարավորություն է ընձեռում ընկերության համար հնարավոր լավագույն արդյունքին հասնել` դատարանի կողմից վերահսկվող ռեստրուկտուրիզացիայի ընթացքում:

Կանադայի դատարանը հնարավորություն է ընձեռել պաշտպանելու «Լիդիան» ընկերությունը ամբողջությամբ, ներառյալ «Լիդիան Արմենիան», ինչպես նաեւ դիմել է մի քանի երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի դատարաններին այս գործընթացին մասնակցելու կոչով:

Արդյո՞ք սա նշանակում է սնանկացում:

Ոչ, չի նշանակում: Մինչ Ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, Ընկերությունը կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի եւ ծառայությունների դիմաց, նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր: Ընկերությունը այս ընթացքում աշխատելու է բիզնեսի, վարկերի եւ այլ պարտավորություների ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման/առողջացման) ուղղությամբ՝ մաքսիմալ հնարավորություն ընձեռելով «Լիդիան Արմենիայի» աշխատանքի շարունակման համար:

 

Ե՞րբ է Ընկերությունը վերադառնալու դատարան:

Կարճ տեխնիկական լսումներ տեղի կունենան հունվարի 2-ին, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020թ․ հունվարի 23-ին:

Ի՞նչ կլինի դրանից հետո:

«Լիդիանը» աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման եւ/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:

Ամենայն հավանականությամբ կընտրվի այն տարբերակը, որը ստեղծված իրավիճակում Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքը կապահովի:

Ո՞րքան ժամանակ կարող է Ընկերությունը գործել ստեղծված պայմաններում:

Կանադական դատական պրոցեսի շրջանակներում ներկայացված կանխիկ միջոցների մոդելը բավարար լիկվիդայնություն է ապահովում Ընկերության բնականոն գործունեության համար առնվազն մի քանի ամիս: «Լիդիանը Արմենիան» բավարար միջոցներ ունի մինչեւ առնվազն գարուն գործելու համար, եւ այժմ ընթանում են բանակցություններ մի քանի ուղղություներով՝ միջոցների լրացուցիչ աղբյուրներ ապահովելու համար:

Ի՞նչ է անելու Ընկերությունն այս ընթացքում:

Ինչպես եւ վարկային պարտավորությունների հետաձգման նախորդ շրջաններում, «Լիդիանը» շարունակելու է քննարկել ՀՀ կառավարության հետ ապօրինի շրջափակման վերացման խնդիրը, եւ շարունակելու է առկա խնդիրների շուրջ իր վարկատուների հետ քննարկումները:

«Լիդիանը» շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, եւ/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունը աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների եւ շահերի հավասարակշռման ուղղությամբ:

Արդյո՞ք Ընկերությունը ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային (TSX) բորսայից:

Այո, TSX- ը հայտարարել է որ սկսել է ապացուցակման գործընթացը: Սա ռեստրուկտուրիզացիայի բնականոն ընթացք է TSX-ում ցուցակված ընկերությունների համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա «Լիդիանը Արմենիայի» ամենօրյա գործունեության եւ Ընկերության ռեստրուկտուրիզացիայի գործըթացի վրա:

Ընկերությունը կկարողանա՞ վերսկսել աշխատանքները, եթե կառավարությունը վերականգնի իրավունքի գերակայությունը:

Ընկերության վարկատուների եւ բաժնետերերի մոտ Հայաստանի հանդեպ վստահության մեծ կորուստ կա: Ծրագրի վաճառքի կամ վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի վստահության վերականգնմանն ուղղված մեծ ջանքեր գործադրել:

Հատուկ ուշադրություն՝

Արդյո՞ք «Լիդիանը» շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները: Արդյո́ք ծրագիրը կենսունակ է:

Այո, Ամուլսարը միջազգային կարգի ոսկու հանքավայր է եւ «Լիդիանը» ունի դրա շահագործման բոլոր իրավունքները, անկախ այն բանից TSX-ում ցուցակված է, թե՝ ոչ: Ինչպես արդեն նշվեց, Ընկերությունը աշխատելու է հնարավոր երեք ուղղություններով խնդրին լուծում տալու համար, ներառյալ՝ վաճառք, վերաֆինանսավորում եւ/կամ արբիտրաժ, կամ այս բոլորի համադրությունը: Նպատակը լինելու է Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքն ապահովելը: