Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի Վիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ Թրամփին Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով Գվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա
Հայաստան

Դատախազությունը կարծես չի ուզում մասնակից լինել այս իրավական ֆուտուրիզմին

Դատախազությունը երեկ որոշել է չհաստատել ՀՔԾ-ի մեղադրական եզրակացությունն Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ եւ քրեական գործը վերադարձնել լրացուցիչ քննության։ Սա այն շոուն էր, որը, պարզվեց, հերթական փուչիկն է, որ փչել էին ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները։ Եվ, ի զարմանս շատերի, դատախազությունն այս անգամ խելամիտ գտնվեց ու չմասնակցեց ՀՔԾ-ի «կարած» հերթական շինծու գործի «հաստատմանը»։

Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը երեկ hraparak.am-ի հետ զրույցում դատախազության այս որոշման հետ կապված ասաց․ «Մենք՝ իրավաբաններս, գիտենք, որ շատ հաճախ է պրակտիկայում լինում, երբ որ դատախազությունը գործը վերադարձնում է լրացուցիչ նախաքննության, իսկ ժամանակին այդպիսի իրավունք ունեին նաեւ դատարանները, եւ գործերի մեծ մասն այլեւս չեն վերադառնում այնտեղ, որտեղից դրանք վերադարձվել են։ Չգիտենք՝ այս դեպքում այդպես կլինի՞, թե՞ չէ։ Ամեն դեպքում, կարող եմ արձանագրել, որ դատախազությունը կարծես թե չի ուզում մասնակից լինել այս իրավական ֆուտուրիզմին»։

- Բայց դատախազությանն այս ընթացքում հաճախ էին մեղադրում Ձեր մատնանշած այդ «իրավական ֆուտուրիզմին» մասնակից լինելու մեջ։

- Այո, այդ քննադատողներից մեկն էլ ես եմ եղել։ Բայց չեմ կարող հստակ համեմատականներ անցկացնել, ես այդ գնահատականը տվել եմ ու հիմա կարող եմ կրկնել, որ այս գործը զուտ իրավական տեսանկյունից շատ առանձնահատուկ է իր բոլոր կոմպոնենտներով՝ ապացուցողական կոմպոնենտից սկսած՝ քրեաիրավական կոմպոնենտը շարունակելով եւ, վերջապես՝ այն չակերտավոր «հանցանքի» նկարագրությունը։ Այս տեսանկյունից այս գործը կարելի է համարել ինչ-որ առումով նաեւ շատ լուրջ գործերից տարբերվող։

- Պարոն Մելիքյան, կա՞ մի քրեական գործ, որը հարուցվել է այս իշխանության օրոք՝ նախկինների դեմ, որը Դուք՝ որպես իրավաբան, կարող եք հիմնավոր համարել ու ասել, թե ճիշտ են արել, որ գործ են հարուցել։

- Գիտե՞ք, ես եւ ցանկացած հանրության անդամ ունենք տեղեկատվության շատ սահմանափակ պաշար, հատկապես նախաքննության ընթացքում գտնվող գործերի մասով, եւ՝ այո, կան գործեր, որոնց կապակցությամբ այս պահի դրությամբ որեւէ նկատառում չունենք։ Չեմ ուզում թվարկել, որովհետեւ, եթե թվարկեմ, ինչ-որ մեկը կմոռանամ․․․

- Բայց հետաքրքիր է հանրությանը, ո՞ր գործերը կառանձնացնեք, որոնք իրավական առումով անխոցելի են։

- Ես, ներողություն խնդրելով, այդպիսի անուններ չեմ տա, բայց կան այդպիսի գործեր, ինչու, որովհետեւ կարող է սխալ ընկալում լինի եւ սխալ մոտեցում լինի, բայց էդ բազմաթիվ գործերի մեջ կան մի քանիսը, որոնց մասին որ ես հետաքրքրվել եմ, խնդիրներ, համենայնդեպս, այս պահի դրությամբ չեմ տեսել։ Էստեղ մի քանի կոմպոնենտներից մեկը նաեւ այն է, թե ինչպես է դա ներկայացվում շահագրգիռ կողմերի կողմից՝ էստեղ շատ կարեւոր է նաեւ փաստաբանի աշխատանքը։ Հնարավոր են նաեւ իրավիճակներ, որ կոնկրետ գործերով իրականում խնդիրներ կան, բայց դրանք ճիշտ կոմունիկացնել իրավապաշտպան հանրությանը՝ չի հաջողվում։

- Հիմա շատ է խոսվում այն մասին, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ, որոնց նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի, կարողանում են լքել երկիրը, եւ իրավապահ համակարգը չի կարողանում նրանց հետ պահել։ Վերջինը դատավոր Սամվել Ուզունյանի դեպքն էր, որը փախավ երկրից։

- Նախ՝ շատ կասկածելի է այն, որ մարդը, որը փորձում է ՀՀ տարածքը լքել, ինչ-որ փամփուշտ է հետը տեղափոխում։ Դա ինձ մոտ առնվազն տարակուսանք առաջացրեց։ Բայց պետք է նշել, որ իրավական, օրենսդրական խնդիրներ կան, եւ, այո, կարելի է մտածել պետությանը լրացուցիչ գործիքներ տալու մասին, որ եթե անձի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում, այդ փաստացի հետապնդումը ժամանակին հնարավոր լինի ձեւակերպել որպես հետապնդում, եւ առնվազն երկիրը լքելու հնարավորությունն անձինք կորցնեն։
Բայց, մյուս կողմից, վերջերս, երբ լսում էինք ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ասուլիսը, ինձ համար ամենեւին զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ այս ամենում նաեւ իշխանության մեջ գտնվող որոշ մարդիկ էլ են առնվազն շահագրգռված, որովհետեւ իշխանության համար շատ ավելի քիչ գլխացավանքով իրավիճակ է, երբ որ մարդիկ իրենց տրամադրության տակ չեն եւ կարող են ասել՝ մենք փորձեցինք գտնել, չկարողացանք, քան դատավարություն իրականացվի, վարույթ իրականացվի եւ այլն։

- Ի դեպ, իրավապահներին քննադատում են նաեւ այն պատճառով, որ երկիրը լքածներին չեն կարողանում հայտնաբերել ու վերադարձնել։ Բայց մի քանի օր առաջ Չեխիայից Հայաստան վերադարձրին Սաշիկ Սարգսյանի որդուն։ Սա կարելի՞ է արդյոք հաջողություն համարել։

- Գիտե՞ք, եթե մենք խոսում ենք զուտ իրավական տեսանկյունից, ապա ցանկացած հետախուզվող անձի վերադարձը դրական երեւույթ է, բայց էլի այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնց մասին շատ երկար կարելի է խոսել։ Բայց, այո, եթե որեւէ հետախուզման մեջ գտնվող անձ վերադարձվում է, պետք է համարել հաջողություն։