Եվս տասը ձերբակալություն, բայց հազարների հո չե՞ն ձերբակալելու. Աղվան Վարդանյանը՝ Թավադյանի ձերբակալության մասին
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը շինծու գործ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը։
«Ձերբակալությունները երեկ չեն սկսվել, ամեն օր մի բան լինում է։ Հերթական ամոթալի արարքն է այդ իշխանությունների կողմից։ Բացարձակ անօրինական եղանակով, մարդուն ուղղակի փողոցից վերցնել եւ տանել, առանց ծանուցելու, առանց որեւէ բանի։ Ակնհայտ է, որ իրենց սարքած, հերթական արհեստական, շինծու գործն է, եւ այդ Վարուժանն էր… ավելի շատ Մերուժանն էր՝ բնույթով»,- ասաց Վարդանյանը։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ Արմեն Թավադյանը Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ ընկերներից է, եւ դա կարող է պատճառ լինել նրան ձերբակալելու համար. «Հատուկկենտ մարդիկ գիտեն, թե ինչ դերակատարություններ է ունեցել պարոն Թավադյանը, նա մեր անվտանգությունն է ապահովել, Հայաստանին տարբեր աջակցություններ է ցուցաբերել։ Եվ այսօր այս շինծու, ամոթալի վարքագծով ոչ մի տեղ չեն հասնի։ Լավ, եւս մի ձերբակալություն, եւս տասը ձերբակալություն, բայց հազարների հո չե՞ն ձերբակալելու։ Իշխանությունը, ցավոք, շարունակում է գնալ մի ճանապարհով, որը բացարձակ հեռանկար չունի եւ հակառակը, օր օրի թուլացնելու է իրենց հիմքերը»։
Հարցին՝ արդյոք Թավադյանի ձերբակալումն ուղղվա՞ծ է նաեւ լրատվամիջոցի դեմ, Աղվան Վարդանյանն ասաց. «Բնականաբար, դա առաջին անգամը չէ, նախկինում էլ Գասպարի ասվածի միջադեպի հետ կապված կրկին աբսուրդ մեղադրանքով փորձեցին կալանավորել, ի վերջո, գործ հարուցեցին Թավադյանի դեմ։ Սա փորձ էր՝ ճնշելու լրատվամիջոցներին։ Ազատ մամուլի, ազատ խոսքի հանդեպ նման գործողություններով վերադառնում ենք 90-ականներ։ Մենք գիտենք՝ դա ինչով է վերջացել, սա էլ է այդպես վերջանալու»։
Հիշեցնենք, որ երեկ Արմեն Թավադյանը ձերբակալվել է, ըստ ոստիկանության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։
Նշենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից եւ չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ոստիկանության տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի, եւ որ պաշտպանական կողմը որեւէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել