Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի Վիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ Թրամփին Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով Գվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա
Հայաստան

Տնտեսական տարվա ամփոփման ևս մեկ փորձ

 

Տնտեսական տարվա ամփոփումն այս պահին ինչ-որ իմաստով հնարավոր է միայն փորձագիտական մակարդակում։ Պարզ է՝ տարին դեռ չի ավարտվել։ Հետևաբար տնտեսական հիմնական ցուցանիշները դեռ վերջնական ամփոփված ու պաշտոնապես հրապարակված չեն։

Իշխանությունների ու «պաշտոնական» տնտեսագիտությունը սովորաբար գերադասում են «չիջնել» ՀՆԱ-ի կառուցվածքային վերլուծության մակարդակ։ Հնարավոր է այդպես ավելի հեշտ է։ Հեշտ է ենթադրել, որ ամեն ինչ հրաշալի է։ Մինչդեռ կառուցվածքային բաժանումն առանց վերլուծության էլ ներկայացնում է տնտեսության իրական ու ամբողջական պատկերը։ Համենայն դեպս այդպես կպնդեն բոլոր ստրուկտուրալիստները։ Բայց ստրուկտուրալիզմն անցած դարի երկրորդ կեսի գիտական ուղղություն է։ Հետևաբար «ժամանակակից» չէ։

Վերջին տասնամյակի մեր բոլոր իշխանավորները գերադասում են խոսել բացառապես «գիտելիքահեն տնտեսության» և «տեղեկատվական տեխնոլոգիաների» զարգացման մասին։ Բայց որքան շատ են խոսել, այնքան այդ ոլորտները «անտեսանելի» են դարձել ՀՆԱ կառուցվածքում։ Ոչինչ չի փոխվում՝ տեղեկատվության ու կապի ոլորտի մասնաբաժինը 3․5 տոկոս է։ Առիթ եղել է նկատելու, որ խոշոր հարկատուների ցանկում կապի ոլորտի կազմակերպությունների մասնաբաժինը տեսնելուց հետո տեղեկատվության ոլորտը փնտրելու տեղ ու ցանկություն չի մնա։ Բայց մեր իշխանությունների «դարի զավակ» լինելու (կամ ընկալվելու) անզուսպ ցանկությունը տարիներ շարունակ ստիպել է այդ ոլորտները գերակա հայտարարել։

Տարիներ առաջ գյուղատնտեսությունն էլ իշխանությունների կամքից անկախ զարգանում էր։ Զարգանում էր մինչև հերթական կառավարությունը ոլորտը գերակա հայտարարեց։ Հայտարարելուց հետո առ այսօր (այսինքն 2019թ․ ներառյալ) գյուղատնտեսությունը շարունակում է կրճատվել։ Հետևաբար միայն ՀՆԱ-ի կառուցվածքից կարելի է պատկերացում կազմել տնտեսության ոլորտների իրական վիճակի ու կշիռների մասին։ Հատկապես, որ 2018-ին և 19-ին ՀՆԱ-ն կառուցվածքային էական փոփոխություններ չի կրել։ Արդյունաբերության կշիռը 18-19 տոկոս է, գյուղատնտեսությանը՝ մոտ 14-15 տոկոս, շինարարությանը՝ 6-7։ Կարելի է առանձին դիտարկել ՀՆԱ ամենախոշոր ոլորտի արդյունաբերության կառուցվածքն առանձին։ Այս տարվա ինը ամիսներից հետո արդյունաբերության պաշտոնական աճ հայտարարվել է 8․8 տոկոս։

Հետաքրքիր մանրուք՝ իշխանությունները դեռևս չեն պաշտոնապես հստակեցրել իրենց վերաբերմունքը հանքահումքային ոլորտի նկատմամբ։ Բայց դա չի խանգարում, որ ոլորտն այս տարի 2018-ի համեմատ 20․5 տոկոս աճ արձանագրի։ Արդյունաբերության մյուս երկու ոլորտները՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը և ջրամատակարարումը, նախորդ տարվա համեմատ կրճատվել են։ Մյուս և ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը ևս իր 8 տոկոսանոց աճի տեմպով զիջում է հանքահումքայինին։ Մշակող արդյունաբերության աճը հիմնականում ապահովվել է ալկոհոլի ու ծխախոտի արտադրության հաշվին (10 և 13 տոկոսանոց աճ)։ Դրանք շարունակում են «ոսկե ձվեր ածել» բյուջեի համար՝ բոլորովին չենթարկվելով առողջապահության նախարարության ծրագրային քաղաքականությանը։ ՀՆԱ-ի մեջ կրճատվել է նաև էլեկտրոնիկայի արտադրության տեղից էլ պուճուր մասնաբաժինը։ Կրճատվել է, կարծես, ի պատասխան 2018-ին թմբկահարված հեռուստացույցների արտադրության։

Ամփոփելով կարելի է ասել, որ մեր տնտեսությունը կառուցվածքային առումով էական փոփոխություններ չի կրել։ Չի կրել և շարունակում է առաջ գնալ աճի թույլ (հասարակական պատկերացումների տեսանկյունից՝ անբավարար) տեմպ արձանագրելով։ Աճ, որ առայժմ իներցիոն գործընթացների արդյունք է։ Հիմնականում։ Էական փոփոխություն չկա նաև արտաքին տնտեսական կապերի մեջ՝ գործընկեր երկրները նույնն են։ Համարյա նույն մասնաբաժիններով։ Ավելի մանրամասն վերլուծություն հնարավոր կլինի միայն 2019-ի պաշտոնական ամփոփումից առաջ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org