Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի Վիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն են Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ Թրամփին Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով Գվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում

Դատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետՆԱՏՕ-ի վեց երկիր մասնակցում է Սև ծովում մեկնարկած միջազգային վարժանքներինՄեկնարկել է ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցըՔըրք Քըրքորյան փողոցի որոշ հասցեներում 3 ժամ գազ չի լինիԵրևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավարը մայիսի 22-23-ը կլինի Երևանում6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասինԸնտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրողԲելառուսն ու Ռուսաստանն սկսել են միջուկային զենքի կիրառման զորավարժություններԻրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին. Al HadathԼեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. PoliticoՄի՛ թող, որ ընտրություններին ընդառաջ փորձեն «գնել» քո ձայնը․ ՀԿԿ-ն իրազեկում էԱՄՆ-ն համաձայնել է դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. TasnimՀնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասինՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցեր«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր մարզաբազա ունիԱռաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվելԻրանի վրա այսօր նախատեսված հարվածը չեղյալ է հայտարարվել. լուրը հայտնել է հենց ԹրամփըԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունըՅուրաքանչյուր քաղաքացի պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններումԺամանակ առ ժամանակ անձրեւ կտեղա
Հայաստան

ՔՈԱՖ-ի դրամահավաք-երեկոյի այս տարվա արդյունքը․ 6 մլն դոլար՝ ի նպաստ Հայաստանի գյուղական համայնքների

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքի հանրահայտ Cipriani սրահում հավաքված ավելի քան 400 հյուրերը եկել էին մասնակցելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 16-րդ դրամահավաք-երեկոյին։ Այս տարվա արդյունքը ռեկորդային էր․ 6 միլիոն դոլար հավաքվեց 51 գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում կառուցված նորարարական ՍՄԱՐԹ կենտրոնի համար։

Միջոցառումը վարում էր Լոս Անջելեսի FOX 11’s Good Day-ի հանրահայտ աստղ Արաքսյա Կարապետյանը։ ՔՈԱՖ-ի դրամահավաք-երեկոյի մշտական հաղորդավար, դերասանուհի Անդրեա Մարտինն այս տարի չկարողացավ մասնակցել միջոցառմանը, սակայն տեսաուղերձի միջոցով ողջունեց Արաքսյային և հյուրերին։ Արաքսյա Կարապետյանն իր բացման խոսքում պատմեց, որ ծնվել է Գյումրիում, ականատես եղել 1988թ․ երկրաշարժին ու մանուկ հասակում ստիպված եղել թողնել հայրենիքն ու տեղափոխվել ԱՄՆ։ Նա մտաբերեց երկրաշարժի տարիներին հաջորդած հուսահատությունն ու հնարավորությունների բացակայությունը՝ նշելով, որ խիստ ուրախ է, որ ՔՈԱՖ-ի նման կազմակերպությունները «գյուղական երիտասարդության համար պատուհաններ են բացում»։


ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենն էլ խոսեց հայաստանյան ներկայիս իրողությունների մասին՝ նշելով, որ այժմյան ղեկավարությունն ազնվության ու անկաշառության բարձր չափանիշներ է ստեղծել։ Նա նաև խոսեց հայաստանցիների հույսի, եռանդի, փոխադարձ հարգանքի ու սիրո մասին։ Կարո Արմենը շեշտեց, որ խիստ կարևոր է բաց չթողնել ոգևորության պահերը՝ ուժ ու եռանդ ներդնելով և ձգտելով, որ ժամանակակից սերունդը արագորեն ձևավորվող հիմքերի վրա շարունակի կառուցողական աշխատանքը։

Այս տարվա Մարդասիրական մրցանակը հանձնվեց Ջեք և Զարիկ Յուրեջյաններին։ Լոս Անջելեսում բնակվող զույգն իր աջակցությունն էր ցուցաբերել գյուղական համայնքներում իրականցվող բազմաթիվ նախաձեռնությունների։ Յուրեջյանները ոչ միայն հայաստանցիներին են օգնում, այլև Աֆրիկայի ու հարավ-արևելյան Ասիայի չքավորներին ու Լոս Անջելեսի անտուն բնակիչներին։ Ջեքը մտաբերեց, որ իր մայրը երկրաշարժից հետո գնացել-ապրում էր Սպիտակում, տնակներում մնացող ընտանիքների հետ։ «Կարիքավորներին օգնելն արմատավորված էր իր էության մեջ»,- նշեց նա։

Ելույթ ունեցավ Lagani-ի նախկին փոխնախագահ ու Cosmo, Women’s Health, Seventeen ամսագրերի հրատարակիչ Դոննա Քալաջյանը, ով այժմ ղեկավարում է Hearst հիմնադրամը։ Նա պատմեց, թե ինչպես են իր հայ ծնողները կարևորել ընտանիքի, կրթության գաղափարը ու միշտ օգնել անապահովներին։ Դոննան նշեց, որ իր ծնողները միշտ ցանկացել են, որ ինքն ամբողջությամբ զարգացնի իր ներուժը․ «ՔՈԱՖ-ն էլ Հայաստանի մանուկների համար նույնն է անում»։

Հանրահայտ դիմահարդար Հրուշ Աճեմյանն էլ իր երախտագիտությունը հայտնեց Միացյալ Նահանգներին՝ իրեն տրամադրված անսահման հնարավորությունների համար։ Նա նշեց, որ ՔՈԱՖ-ն էլ հայաստանցի երիտասարդներին է զարգացման հնարավորություններ տվել՝ նպաստելով, որ նոր սերունդը ամբողջությամբ գործածի իր ներուժը։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանից ժամանած երիտասարդ երաժիշտներ։ Տասնյոթամյա ջութակահար Պոլինա Շարաֆյանն իր հզոր կատարումով բացեց երեկոն։ Նրան հետևեցին տասնվեցամյա երգչուհի Քրիստինա Զաքարյանի կոմիտասյան ելևէջները։ Լսարանը հնարավորություն ունեցավ իմանալ ՔՈԱՖ-ի թողած ազդեցության մասին՝ լսելով ՔՈԱՖ-ի երկու շահառուների ելույթները։

Տասնութամյա դեբետցի Սաթենի Պետրոսյանն այժմ փոխանակման ծրագրով ուսանում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է ՔՈԱՖ-ն անգլերենի դասընթացի միջոցով փոխել իր կյանքը։ Նա մտաբերեց, թե ինչպես էր ամեն օր այցելում դեռևս կիսակառույց ՍՄԱՐԹ կենտրոն ու երազում բացման օրվա մասին։ Ապա խոսեց լեռնագոգցի Մանուշակ Ավագյանը, որին ոգեշնչել էր ՔՈԱՖ-ում աշխատող բժիշկների օրինակը։ Մանկուց շփվելով ՔՈԱՖ-ի աշխատակիցների հետ, ինչպես նաև ոգևորվելով իմունային թերապիայի բնագավառում Կարո Արմենի իրականացրած գործունեությամբ՝ Մանուշակը որոշել է բժիշկ դառնալ։ Այժմ նա աշխատում է արյունաբանական կենտրոնում՝ որպես մանկական արյունաբան-ուռուցքաբան։

Երեկոն ավարտվեց աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի ու թավջութակահար Արտյոմ Մանուկյանի փայլուն կատարումներով։ Նրանց ներկայացրած գործերը համեմված էին և՛ հայկական երաժշտությամբ, և՛ ջազային ավանդույթներով։

Անցկացվեց նաև արվեստի գործերի աճուրդ, որը վարեց հանրահայտ աճուրդավար Գաբրիել Բուտուն։ Երեկոյի ընթացում հավաքված ողջ գումարն ուղղվելու է ՔՈԱՖ-ի ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական ծրագրերին, ինչպես նաև ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին։