Կան դեպքեր, երբ կառուցվող շենքի գովազդը կա, անգամ բնակարանների նախնական վաճառքը կա, բայց սկի հողը գնված չի. Մարության
Մենք հաճախ Երեւանում հանդիպում ենք դեպքերի, երբ նոր կառուցվող շենքի գովազդը կա, անգամ բնակարանների նախնական վաճառքը կա, բայց իրականում սկի շինթույլտվությունը չկա եւ պարզ էլ չի, թե ինչ է լինելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես հանդիպել եմ դեպքի, երբ անգամ հողն էլ գնված չի, բայց իրենք արդեն առաջ են գնացել մի քանի տարի եւ բնակարաններ են վաճառում»,-ասաց նա:
Այս առնչությամբ Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանի կայքում շինթույլտվությունների բաժին կբացվի, որտեղ կհրապարակվեն քաղաքապետարանի կողմից տրված բոլոր շինթույլտվությունները՝ քարտեզագրմամբ: Այսինքն մարդիկ կարող են հստակ տեսնել, թե տվյալ շինթույլտովթւյունը տրված է, թե ոչ:

















































