Արքայազն Ֆիլիպը դուրս է եկել հիվանդանոցից և ուղղաթիռով ժամանել թագավորական պալատ՝ Սուրբ ծնունդն ընտանիքի հետ դիմավորելու
Էդինբուրգի դուքս Ֆիլիպը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ժամանել է Սենդրինգհեմ՝ ընտանիքի հետ Սուրբ Ծնունդը դիմավորելու համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, բրիտանացիները հավաքվել էին ծափողջյուններով դիմավորելու 98-ամյա արքայազնին և իրենց բարեմաղթանքները հղելու նրան:
Արքայազն Ֆիլիպը դուրս է գրվել լոնդոնյան Էդուարդ VII-ի հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր օրեր առաջ:
Դուքսը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, որոնց խնամքի ներքո 4 օր է անցկացրել: Նրան թագավորական պալատ են տեղափոխել Sikorsky S-76 մակնիշի ուղղաթիռով:

















































