Շուրջ 1.5 տարի անց կարմիրբերետավորները ԵՊՀ-ից կրկին ուսանող տարան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ուրեմն, երբ 2018թ ապրիլին ես աշխատանքի ընդունվեցի ԵՊՀ, դրսում հեղափոխություն էր: Համալսարանի բակում հավաքվում էին հեղափոխությանն աջակցող ուսանողները, որոնց կարմիրբերետավոր ոստիկանները փորձում էին բերման ենթարկել: Վերջիններիս հերթական որսի ընթացքում, ԵՊՀ-ի ուսանող Գ.Ա-ն փախուստի դիմեց և ճանապարհին հանդիպեց ԵՊՀ պրոռեկտոր, այժմ ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամին, որից օգնություն հայցեց:
Գևորգյանը հրաժարվեց օգնել: Գ.Ա.-ն վազեց դեպի գրադարան, Գևորգյանն էլ ոստիկաններին բացահայտեց ուսանողի գտնվելու վայրը: Ես դա իմ աչքերով եմ տեսել և լսել: Մի խոսքով, Գ.Ա.-ն հայտնվեց ոստիկանությունում: Շուրջ 1.5 տարի անց կարմիրբերետավորները ԵՊՀ-ից կրկին ուսանող տարան:
Չեմ կարծում, որ առանց ռեկտորի ժ/պ-ի իմացության տարան: Ավելին, ըստ ԵՊՀ-ում շրջանառվող տեղեկությունների, այս դեպքում էլ Գևորգյան Գեղամն է մատնել ՈւԽ-ի նախագահին: Ասածս այն է, որ կան մարդիկ, որոնց նախասիրությունները, ելնելով տարիքից, դիրքից և իրավիճակից, չեն փոխվում )))»

















































