Հայոց ցեղասպանության ճանաչումը 2019-ին ամենաթերագնահատված թեմաներից է. «The Washington Post»
«The Washington Post» ամերիկյան թերթի լրագրողը Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ներառել է անցնող տարվա ամերիկյան քաղաքականության մեջ ամենաթերագնահատված 5 խնդիրների ցուցակում։
Թերագնահատված հիմնական թեմաների մեջ նա նշել է «մարդու իրավունքների ավելի ակնհայտ սահմանափակումը ամերիկյան արտաքին քաղաքականությունում»։ Նա այդ ցուցակում ներառել է երեք թեմա՝ սաուդցի լրագրող Ջամալ Խոշաղջիի սպանությունը, Հոնկոնգի բողոքները եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Նրա խոսքով՝ երեք դեպքում էլ Դոնալդ Թրամփը որոշել է պարզապես գլուխ չդնել, որպեսզի չփչացնի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Չինաստանի (առեւտրային գործարքի թեժ պահին), ինչպես նաեւ Թուրքիայի հետ։
«Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդերի դեմ Թուրքիայի հարձակումներից եւ Ռուսաստանի հետ ավելի սերտ խաղերից հետո Կոնգրեսն առաջին անգամ կամքը բռունցք դարձրեց եւ հայտարարեց, որ Թուրքիայի գործողությունները հայերի հանդեպ հարյուր տարի առաջ ցեղասպանություն են եղել։ Դա արվեց տասնամյակների մերժումներից հետո»,- գրում է Աարոն Բլեյքը։
Նրա կարծիքով՝ Սպիտակ տունը բազմիցս հետաձգել է ճանաչման գործընթացը Կոնգրեսում, ըստ երեւույթին Թրամփի ցանկության պատճառով՝ հարաբերությունները պահպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Իսկ հիմա վարչակազմը հայտարարեց, որ Սենատի հռչակագիրը չի արտացոլում նրա դիրքորոշումը»,- նշում է նա։
Բլեյքն ավելացրել է, որ Թրամփն առաջինը չէ, որ նման կերպ է վարվել, եւ նրա նախորդ Բարաք Օբաման նույնպես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել