2020 թվականը կդառնա պատասխանատվության շրջան Հայաստանի նոր իշխանությունների համար. փորձագետ
2020 թվականը կդառնա լուրջ քաղաքական գործընթացների եւ պատասխանատվության շրջան Հայաստանի նոր իշխանությունների համար։ Այս մասին տարվա արդյունքների ամփոփիչ համաժողովում դեկտեմբերի 24-ին ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարին կնշանավորվի նրանով, որ կառաջարկվի քաղաքական գործընթացների մոդել՝ մարդկանց ներգրավմամբ ինչպես ընդդիմությունից, այնպես էլ իշխանական ճամբարից, որտեղ տեղ չի լինի հասարակությունը «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելու օրակարգին։
Նա նշեց, որ հասարակությունում տարածված է երկու կարծիք, որոնց համաձայն՝ իշխանափոխությունը տեղի է ունեցել դրսից միջամտության եւ երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների միջոցով։ «Այն վարկածի դեպքում, ըստ որի իշխանափոխությունը պայմանավորված էր ներքին գործընթացներով, հանրային կարծիքը բաժանվել է մի քանի մոտեցումների։ Դրանցից մեկով փոփոխությունն ունի դրական էֆեկետ, եւ միայն ժամանակ է պետք, որպեսզի դրանք զգացվեն։ Մյուսի համաձայն՝ դա սահմանադրական կարգի բռնի տապալում էր։ Այս բոլոր վարկածները եւ մոտեցումները գոյության իրավունք ունեն, բայց այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի մայիսին, կուտակված խնդիրների արդյունքն էր։ Գլխավոր պատվիրատուն բնակչությունն ինքն էր, որի ակնկալիքները սոցիալական եւ տնտեսական բարեկեցության ու անվտանգության վերաբերյալ չարդարացան»,- նշեց նա։
Թեւանյանն ընդգծեց, որ իշխանության եկան պատահական մարդիկ, եւ նրանց կադրային պոտենցիալը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առջեւ կանգնած է երկիրը։ «Մենք ընդամենը տեսնում ենք մեկ մարդու ձգտում անսահմանափակ միջնադարյան միապետության, ճնշում դատական համակարգի վրա։ Դեմոկրատիան սկսվում է տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակից, այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ եթե առաջ մեղադրում էին Երեւանի քաղաքապետին արտաբյուջետային միջոցների օգտագործման մեջ, ապա այժմ նրաք իրենք են դիմում այդ մեթոդներին։ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, տարածվում է նաեւ նրանց վրա, եւ անգամ հիմա արդեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի վրա»,- եզրափակեց փորձագետը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել